
Author: lovedove
«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի նախագիծ
Ոսկեգործական դպրոցի լաբորատորիաներում 9-րդ դասարանցիների կողմից ստեղծվող արտ նախագծերը ներկայացվելու են «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսին հետևյալ ձևաչափով՝
- Ուսումնական շրջանների ընթացքում ձևավորված էսքիզների հիման վրա ուսումնական փուլերը բարեհաջող անցած ոսկեգործական պատրաստի իրերով:
- Այդ իրերը ցուցադրվելու են լաբորատորիայի նորաստեղծ ցուցասրահում: Ցուցադրմանը հրավիրվելու են իրերը ցուցադրող (և ոչ միայն) սովորողների ծնողները, մասնավորապես մայրերը: «Ձոն»-ի ոգեշնչման ներքո սովորողների կողմից կատարված աշխատանքը ընծայվելու է մայրերին:
- Նախնական մասնագիտական կողմնորոշման սովորողների խնդիրների, լուծումների և ձեռք բերումների վերաբերյալ ծնողների հետ միասին անցկացվելու է քննարկում:
- Կատարման ընթացքում գտնվող աշխտանքների և նախագծերի վերաբերյալ կցված են սովորողների բլոգների հղումները:
Մարտ ամսվա նախագծեր: Ձոն տեխնոլոգիական ստուգատես
Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր աշխատանքը նախատեսված շուրջտարյա ծրագրով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Շարունակել կարդալ “Մարտ ամսվա նախագծեր: Ձոն տեխնոլոգիական ստուգատես”Փետրվար ամսվա հաշվետվություն
Փետրվար ամսին, ինչպես մյուս ամիսներին սովորողները շարունակում են իրենց անհատական նախագծերը, իրերը: Սովորողների մեծ մասը արդեն տեսել և մասնակցել է իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Սովորողները անցել են 4-րդ մետաղագործական փուլ: Տեսանյութերով կարող եք ծանոթանալ սովորողների կողմից կատարված աշխատանքներին:
Փետրվար ամսվա նախագծեր
Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր աշխատանքը նախատեսված շուրջտարյա ծրագրով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Փետրվար ամսին, ինչպես մյուս ամիսներին սովորողները շարունակելու են իրենց անհատական նախագծերը, իրերը: Տեսնելու և մասնակցելու են իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Սովորողները անցնելու են 4-րդ մետաղագործական փուլ: Շարունակվելու են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերը:
Հունվար ամսվա հաշվետվություն: Հունվարյան ոսկեգործական ճամբարի ամփոփում:
Ճամբարի նախագծին համապատասխան գործողությունները սկսեցինք իրականացնել անմիջապես հունվարի 3-ից: Ոսկեգործական ճամբարում ընդգրկված բոլոր դպրոցների սովորողները հաճախելով իրենց դասացուցակին համապատասխան, աշխատում էին իրենց անհատական նախագծերի վրա:
Երկրորդ ուսումնական շրջանում ընթացիկ նախագծերը հիմք հանդիսացան ճամբարի և երրորդ ուսումնական շրջանի աշխատանքների իրագործման համար:
Խոսքը գնում է ոսկեգործական դպրոցի մանկական «Կինդեռ» հավաքածու նախագծի մասին: Բոլոր սովորողները սկսել էին պատրաստել իրենց իրերրի, նախագծերի նախատիպերը մոդելային մոմից: Թևակոխեցինք չորրորդ փուլ, ըստ սովորողների հաճախելիության շաբաթը 2 անգամ առնվազն կատարում էինք ձուլում, որին մասնակցում էին և ձեռք էին բերում նոր հմտություններ պատանի ոսկեգործները: Բոլոր կատարված աշխատանքները կարող եք տեսնել կցված տեսանյութերով:
Նաև սովորողների կողմից, ցավոք աստիճանաբար, անձամբ իրենց նկարահանած նյութերը մեկնաբանությամբ տեղադրվում են իրենց բլոգներում: Ըստ իրենց ուղարկած հղումների քանակի, ինձ մոտ էլ հղումները կավելանան:
Շարունակել կարդալ “Հունվար ամսվա հաշվետվություն: Հունվարյան ոսկեգործական ճամբարի ամփոփում:”Ոսկեգործական ճամբարի շաբաթվա ամփոփում

Ոսկեգործական ճամբարը գործում է դասացուցակին համապատասխան: Ներկա սովորողները շարունակում են իրականացնել իրենց անհատական նախագծերը: Կան սովորողներ որոնց մասնակցությամբ տեղի ունեցավ իրենց կողմից պատրաստված մոմե մոդելների ձուլումը: Այժմ կան տարբեր տարիքի սովորողներ, որոնք թևակոխել են 4-րդ մետաղագործական փուլը: Ճամբարի ավարտին իրենցից շատերը կունենան արդեն իսկ ավարտված ոսկեգործական իրեր, անհատական նախագծեր:
Շարունակել կարդալ “Ոսկեգործական ճամբարի շաբաթվա ամփոփում”Հունվարյան ոսկեգործական ճամբարի նախագիծ

Հարգելի մարդիկ, տեղեկացնում եմ, որ հունվարի 3-ից ոսկեգործական դպրոցը վերսկսում է իր աշխատանքները, մասնավորապես պատրաստ եմ ընդունել բոլոր սովորողներին և ցանկացողներին ժամը՝ 10:00-14:00-ը: Ցանկալի է նախորոք հեռախոսակապով պայմանավորվել:
Ոսկեգործական ճամբարը սկսելու է գործել հունվարի 10-ից մինչը՝ 30-ը: Ճամբարին մասնակցելու են «Ոսկեգործություն» ընտրությամբ առարկա ընտրած բոլոր սովորողները՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցներից: Անվանական ցուցակը կկցեմ ըստ դպրոցների կազմակերպիչների հետ պայմանավորվածության:
Իրագործվող աշխատանքներ
1.Սովորողների կողմից պատրաստված մոմե մոդելները(իրենց նախագծերը) հասցնելու ենք ավարտական վիճակի:
2. Սովորողների օգնությամբ և իրենց մասնակցությամբ իրերի մոդելները ձուլվելու են:
3. Սկսվելու է աշխատանք մետաղական մոդելների վրա (4-րդ փուլ):
Նպատակ
Երկրորդ ուսումնական շրջանի ավարտին հաշվետություն-ցուցահանդես իրականացնել բոլոր դպրոցների սովորողների նախագծերով:
Անհրաժեշտ պայմաններ
1. Լիցքավորել գազ – 2 բալոն
2. Լիցքավորել թթվածին – 2 բալոն
3. Գնել թթվածնային ռեդուկտոր – 1 հատ
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
2021 ուսումնական տարվա առաջին ուսումնական շրջանը սկսեցինք՝ այցելելով բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներ, սովորողներին ծանոթացնելու, հետաքրքրելու և ոսկեգործական դպրոցի ուսուցման արդյունքները ցուցադրելու նպատակով: Նախորդ ուսումնական շրջանների ընթացքում, «Ոսկեգործություն» ընտրության սովորողների կողմից պատրաստված ոսկեգործական իրերը՝ կախազարդերը, թևնոցները, մատանիները, մանրաքանդակները ցուցադրելու հետևանքով առաջացավ հետաքրքրություն և ցանկություն «Ոսկեգոծություն» առարկան ընտրելու: Դրա հետևանքով «Ոսկեգոծություն» ընտրության առարկան ընտրեց կրթահամալիրի շուրջ 102 սովորող:
Շարունակել կարդալ “Ուսումնական առաջին շրջանի ամփոփում”9-րդ դասարանցիների նախամասնագիտական կողմնորոշման նախագիծ
Ոսկեգործական դպրոցի ուսումնական ծրագրի արագացված տարբերակը նախատեսված է 9-րդ դասարանի սովորողների համար: Բոլոր փուլերը անցկացվում են ավելի արագ, քանի որ մասնավորեցվում է ուղիղ թանկարժեք մետաղի հետ աշխատանքի անցնելու անհարժեշտությունը , դրան համապատասխան, այժմ շատ սովորողներ արդեն իսկ փորձառություն են ձեռք բերում՝ բուն արծաթի վրա աշխատանքներ կատարելով: Ծանոթանում են բոլոր հնարավորություններին, որոնք կարող է առաջացնել գիտելիքներ ոսկեգործության վերաբերյալ: Համեմատում են շուկայի կողմից առաջարկվող, աշխատանքի դիմաց վճարվող տարբերակները: Նաև կարևոր տեղ է գրավում այն հնարավորությունը, որ կրթահամլիրի քոլեջը ունի «Ոսկերչություն» առարկան և հնարավոր է քոլեջը ավարտելուց հետո ստանալ պետական հավաստագիր մասնագիտության վերաբերյալ:
Շարունակել կարդալ “9-րդ դասարանցիների նախամասնագիտական կողմնորոշման նախագիծ”Դեկտեմբեր ամվսա հաշվետվություն




Նախագծեր
Բոլոր կրտսեր, ավագ և միջին դպրոցների սովորողները շարունակում են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերի աշխատանքները: Շատերի մոտ արդեն կան ձևավորված ոսկեգործական օբյեկտներ մոմի տեսքով, որոնք պատրաստ են ձուլման: Իսկ որոշ աշխատանքներ արդեն իսկ ձուլվել են և սովորողները մոմագործական ընթացքից անցել են մետաղագործական ընթացքի:
«Ոսկե պայտ» նախագծին համապատասխան ձեռք բերված հաստոցը աշխատանքային վիաճակի բերվելու գործողություններ է կատարվել՝ հոսանքի միացումներ, անսարքությունների վերականգնումներ: Բոլոր «Ոսկեգործություն» ընտրության սովորողներին ծանոթացվել և ցուցադրվել է լաբորատորիաների հաստոցների աշխատանքը՝ «Ոսկե պայտ» նախագծին սովորողներին նախապատրաստելու նպատակով:
Դեկտեմբեր ամսվա նախագծեր, աշխատակարգ

ՆԱԽԱԳԻԾ
Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր հիմնական նախագծերը՝ «Ստեղծագործական շախմատ», «Կինդեռ» հավաքածու, ինչպես նաև նախադրյալներ է ստեղծում իր նոր «Ոսկե Պայտ» նախագծի համար:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Նախագծերին մասնակցում են կրթահամալիրի Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Ավագ և Միջին դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողները:
Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողների թիմի նախաձեռնություն` կապված Սեբաստացու օրերին մասնակցության հետ
Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրությամբ դասարանը ցանկություն հայտնեց չորեքշաբթի օրվա իրենց դասը շարունակել` մնալով լաբորատորիայում ստեղծագործել և աշխատել, իրենց անհատական նախագծերը հասցնել ավարտին մոտ վիճակի` նվիրելով մխիթար Սեբաստացի կրթահամալիրին` Սեբաստացու օրերի հետ կապված։
Կից ներկայացնում եմ թիմի ակտիվիստների անվանական ցուցակը։
- Մարիամ Ներսեսյան
- Նատալի Ղալեչյան
- Էլինա Հովսեփյան
- Մարիամ Սահակյան
- Լիա Հովհաննիսյան
- Վիկտորիյա Առուստամյան

Հոկտեմբեր ամսվա իրագործվող աշխատանքների հաշվետվություն
Ի ուրախություն ինձ՝որպես ուսուցիչ, այս տարվա «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների ընդհանուր քանակի մոտ 35%-ը կրկին ընտրել էին իմ առարկան ՝ կրտսերից տեղափոխվելով միջին կամ միջինից՝ ավագ դպրոցներ: Իրենք կամ շարունակում են իրենց նախորդ ուսումնական տարվա նախագծերը, կամ նոր անհատական նախագծերի վրա են աշխատում և ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ՝ ոսկեգործության հետ կապված:
Իրենց հետ միասին նորամուտ ունեին մյուս սովորողները, որոնց հետ կատարվում են չափի, ձևի, գույնի, ծավալի վերաբերյալ ծանոթացման աշխատանքներ: Նոր սովորողները աստիճանաբար ընդգրկվում են ոսկեգործական զարգացումներին: Դա երևում է իրենց անհատական բլոգներում: Դրանց հղումները կդրվեն իմ բլոգում՝ առանձին ենթավերնագրի տեսքով: Հատուկ ուզում եմ նշել երկու դրական տենդենց, որոնք ավելի արդյունավետ են դարձնում դասավանդման պրոցեսը: Առաջինը դա համարյա բոլոր ուսումնական օրերին զուգահեռվող դասընթացներն են, երբ դասարանում ներկա են գտնվում միջին-կրտսեր կամ ավագ-կրտսեր դպորցների սովորողներ: Քանի որ ուսումնական տարածքը բաղկացած է երեք լաբորատորիաներից, առաջանում է յուրահատուկ էկոհամակարգ: Ցանկացած սովորող և\կամ խումբ գտնում է իրեն ամենահարմար անկյունը, ամենահարմար ոսկեգործական ճյուղը և իմ ուշադիր ներկայությամբ իրագործում իր ստեղծագործական երազները:
Նոյեմբերի 1-5-ի հեռավար ուսուցման և «Սեբաստացու օրեր»-ի նախագծեր
Նշված օրերին ոսկեգործության դպրոցի ուսուցման ընթացքը կազմակերպվելու է ֆիզիկական միջավայրում: Ներկայացնում եմ հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկան հաճախող սովորողների այցելության օրերը և ժամերը:

