
«Ոսկեգործություն» ընտրությամբ դասաժամերին մասնակցում են կրթահամալիրի Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին և Ավագ դպրոցների այդ ընտրության առարկան ընտրած սովորողները: Ընդհանուր քանակով 102 սովորող:

Ուսումնական տարվա հենց սկզբում, որպես ոսկեգործական լաբորատորիաների աշխատանքների ցուցադրություն ներկայացնում ենք «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողների, նախորդ ուսումնական տարվա աշխատանքները: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին, մասնավորապես՝ 9-րդ դասարանցիներին ծանոթանալու ոսկեգործական լաբորատորիաներին: Գտնվելով մեկուսացման մեջ՝ պայքարելով քովիդի դեմ, փորձում եմ աշխատել հեռավար: Ինձ օգնում են Լևոն Հարությունյանը և Արմինե Ավետիսյանը: Իրենք պատարստ են սիրով ներկայացնել մեր բոլոր ձեռքբերումները և պատասխանել հետաքրքրող հարցերին:


Ավագ դպորցի սովորողների, ինչպես նաև քոլեջի ուսանողների հետ ուսուցման պրոցեսը ավելի մասնագիտացված է կատարվում: Նաև նշեմ, որ հատուկ ուշադրություն է դարձվում 9-րդ դասարանի սովորողներին՝ ոսկեգործության ամբողջ պնակին ծանոթացնելով, փորձում ենք գտնել նրանց ավելի հոգեհարազատ բաժինը, որպեսզի նրանք կողմնորոշվեն իրենց ապագա մասնագիտության հարցում:
Խոսքը հետևյալի մասին է. այսպես թե այնպես հեղինակային դպրոցը աշխատում է հետևյալ սկզբունքներով՝ պրոցեսի շարունակելիության, անընդհատ նոր հետաքրքրությունների առաջացման և սովորողներին մոտիվացնելու: Դրա հետևանքով այս տարի էլ միջին դպրոցից, նախորդ ուսումնական տարվա ոսկեգործություն ընտրությամբ աշակերտներից արդեն 9-րդ դասարանում ներկա կլինեն: Բացի այդ, «Ոսկեգործություն» ընտրության առարկան նոր ընտրած սովորողներին թ՛ե տղաներին, թ՛ե աղջիկներին սպասվում է հետևյալ հետաքրքիր ոդիսությունը, որը կապված է նախամասնագիտական ընտրության և կրթության հետ: Ավելի խորացված ուսումնասիրելու ենք գծագրությունը և գծանկարը՝ դիզայնը: Դասեր են անկացվելու խորը նկարագրությամբ նյութերի կառուցվածքաբանության և իրերի առաջացման տեխնոլոգիաներին՝ ավանդական և ժամանակակից: Լաբորատոր փորձեր են կատարվելու՝ ձուլման և քիմիական մշակման գործընթացները իրականացնելիս, մնացած բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրում:
2021-2022 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

Ոսկեգործական լաբորատորիաները երեքն են: Կներկայացնեմ լաբորատորիրաների զարգացման ծրագիրը: Երեք լաբորատորիաներում կատարվող աշխատանքները փոխադարձ շախկապված են և հաճախ դասընթացների ժամանակ չենք սահմանափակվում մեկ լաբորատորիայում կատարվող գործողություններով, այլ դասապրոցեսը իրականացնում ենք ըստ անհրաժեշտության՝ տեղափոխվելով լաբորատորիայից լաբորատորիա՝ օգտվելով մոտիկ լինելուց: Ներկայացնում եմ լաբորատորիաների առանձին զարգացման ծրագրի համար նախատեսված նախագծեր.
Շարունակել կարդալ “2021-2022 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր”Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ոսկեգործական դպրոցի ցուցահանդեսը կազմակերպվեց հենց հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Ցուցահանդեսի օրը տաղավարի վրա տեղադրված էին ուսումնական տարվա ընթացքում ոսկեգործություն ընտրության առարկան ընտրած, սովորողների կողմից նախագծած և իրագործած, վերջնական վիճակի հասցրած ոսկեգործական իրերը։ Բոլոր ապարանջանները, կախազարդերը, մատանիները, որոնք ներկայացված են, դրանք հեղինակային են և ստեղծվել են սովորողների երևակայության արդյունքում։ Այնուհետև մոդելավորվել, ձուլվել, հղկվել և փայլացվել են հենց իրենց իսկ ձեռքերով և մեր օգնությամբ։ Իրագործվել է շարունակելի «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերը։ Այդ նախագծերում առկա արտ-օբյեկտների կատարելագործման և շարունակության գործընթացները կիրագործվեն 4-րդ ուսումնական շրջանում, ճամբարի ժամանակ։

Բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների դպրոցները շարունակվում են իրենց դասացուցակներում համապատասխան դասարանների ճամբարի խմիչքում: 4-րդ կրթական շրջանը շարունակվում է բոլոր այլ իրերի վրա, որոնք ունեն կատարելագործման կարիք: Եթե օգտագործեք նոր ձեռք բերված ոսկեգործական էմալները, իրերին վերջնական տեսք տալու համար: Նախատեսվում է նաև ձուլաձևերի պատրաստում ձեռք բերվող հատուկ սիլիկոնային ռետինի միջոցով՝ հետագա ձուլման միջոցով: Բոլոր աշխատանքները կատարվում են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերի միջոցով:
Նախագիծ ոսկեգործական ճամբարի և փառատոնի մասնակցության
Ստացվել է այնպես, որ նախօրոք են առաջացել բոլոր նախապայմանները 3-րդ ուսումնական շրջանից 4-րդ ուսումնական շրջանի անցման: Սովորողներից շատերի մոտ բուռն ցանկություն է շարունակել ուսումնական, արհեստագործական, արհեստագիտական գործունեությունը ոսկեգործական լաբորատորիաներում: Այդ իսկ պատճառով բոլորը նշում եմ միասին:
Գործող նախագծերից առաջին փուլի ավարտը տեղի կունենա ցուցահանդես-հաշվետվություն-ամփոփում տեսքով հունիսի 1-ին, իմ կողմից դասավանդվող բոլոր դպրոցների սովորողների մեծ մասի աշխատանքների ավարտուն ցուցադրությամբ «Արտասահմանի» տարածքում:
Նույն կամ նմանատիպ աշխատանքների շարունակությունը իրականացնելու ենք «ճամբարի» ժամանակ:
Շարունակել կարդալ “3-րդ ուսումնական շրջանի ամփոփում, 4-րդ ուսումնական շրջանի նախապատրաստում”3-րդ ուսումնական շրջանի ավարտը մոտ է: Ինձ համար և կրթահամալիրի ղեկավարության համար կարևոր է պարզաբանել կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկություններ: Դրա պատճառով իմ բոլոր սովորողներին՝ կրտսեր, միջին, ավագ դպրոցներին դիմեցի մի խնդրանքով՝ նախապես շեշտելով, որ ինձ համար կարևոր է, որպիսի դա կատարվի մաքսիմալ անկեղծ և իրականությանը համապատասխան: Խոսքը գնում է իմ վերաբերյալ, որպես ուսուցիչ՝ Դավիթ Պետրոսյան կամ վարպետ Դավիթ, իմ կողմից դասավանդվող ընտրության առարկա «ոսկեգործության» վերաբերյալ, թ՛ե որպես հմտությունների և գիտելիքների կրթման, թ՛ե որպես մանկավարժական մեթոդների կիրառման կարծիք հայտնվի: Խնդրանքը ուղղված էր բոլորին, բնականաբար տարբեր պատճառներով արձագանքել է աշակերտների մոտ կեսը, շատերն էլ ուղիղ նամակներով կամ դասընկերոջ բլոգի միջոցով: Կրթահամլիրում ուսուցումը բլոգային է, այդ պատճառով սովորողները իրենց կարծիքը արտահայտել են տեղադրելով իրենց բլոգներում հոդվածներ և որոշ ֆոտոներ: Ցանկացողները կարող են ծանոթանալ դրանց, քանի որ ըստ դպրոցների խմբավորել եմ ինձ ուղարկված սովորողների բլոգների հղումները:
Հյուսիս
https://ohanyanerik.home.blog/2021/05/10/977/
https://termovsisyanaleqs.home.blog/2021/05/10/1774/
Հարավ
Արևելք
Միջին
https://karen2007.wordpress.com/2021/05/11/ոսկերչական-դպրոց/
Ավագ
Բոլոր դպրոցների սովորողները սկսել են մասնակցել իրենց-իսկ կողմից, մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներին։ Անմիջական մասնակցությունը և տեխնոլոգիական պրոցեսի բազմազանությունը և նոր լինելը հատուկ ոգևորությամբ է ընդունվում իմ սովորողների կողմից։ Երկար սպասելուց հետո վերջապես բացի այն, որ ձուլվում են իրենց իրերը, հենց իրենք մասնակից են դառնում ձուլման պրոցեսին։ Ձեռք են բերում թե՛ տեսական, թե՛ գործնական հմտություններ՝ ընդարձակելով իրենց մտավոր և ֆիզիկական ունակությունները։ Առաջին հայացքից խմբակային թվացող ուսուցումը իրականում լիովին անհատական մոտեցումներ է պահանջում։ Սովորողները համոզվեցին իրենց աշխատանքների շարունակելիության մեջ։ Ձուլումը կատարվում է, անցնում ենք հաջորդ փուլ՝ սարգահատման, հղկման, փայլեցման և ավարտված իրի ձևավորման փուլ, որոնք և կմասնակցեն շուտով տեղի ունեցող ցուցահանդեսին։


Ձուլումը տեղի ունեցավ բավականին հաջող, առանց խոտանի և պակասի։Այժմ սովորողները հանգիստ ուսումնասիրում են իրենց կողմից կատարված աշխատանքները, առանց վնասելու վտանգի, քանի որ իրենք արդեն մետաղական են այլ ոչ մոմից։ Մշակման համար ստանում են իրենց օգնությամբ ձուլված և իրենց կողմից պատրաստված իրերը, օգտագործելով հետևյալ գործիքները՝ անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա… : Այդ բոլորը անում են մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ։ Հասել ենք վերջնական փուլին։ Որոշ սովորողների հետ, իրենց կողմից մշակված իրերով արդեն իսկ հավաքում ենք վերջնական տեսքը տեսնելու համար իրեր, այս պարագայում ապարանջաններ և կախազարդեր: Կարևոր ազդեցություն ունի սովորողի համար և նաև ինչու ոչ ի՛մ, համարյա պարտաստի ճաշակով և գեղեցիկ ոսկեգործական իրի դիտումը, որը պատրաստվել է երկար, համառ, նպատակասլաց աշխատանքի արդյունքում:




Պատրաստի իրի առաջացումը





Այսօրվա էքսպրես ստուգարքի արդյունքում, մեկ դասաժամի ընթացքում հյուսիսի սովորողներից բոլորը ստեղծեցին նոր ոսկեգործական իր և դրա բովանդակության և իրենց զգացողությունների վերաբերյալ կիսվեցին տեսախցիկի առաջ՝ ներկայացնելով իրենց մտքերը:
Որպես մանկավարժ կարող եմ ընդգծել իմ հաջողության վերաբերյալ: Ստեղծելով «էքստրեմալ» պայմաններ սովորողների համար, կարողացա բացահայտել հետևյալի մասին: Նախ նշեմ, որ փորձը կատարվեց ինքնաբերաբար և տեսաձայնագրվեց հենց հյուսիսի հետ, չնայած մյուս դպրոցների հետ նման ստուգողական աշխատանք իրականացվել էր: Իմ առաջնային նպատակն է սովորեցնել հետևյալը: Ստեղծագործական պրոցեսների հետևանքով առաջացած երևակայական օբյեկտները նյութականացնել ֆիզիկականների: Այս փորձը նախատեսված էր ինձ համար, որպես ստուգարք: Արդյո՞ք ես բավարարում եմ իմ պահանջները: Արդյո՞ք ես կարողանում եմ արհեստագործական հմտություններ փոխանցել ամենակրտսերներին: Արդյո՞ք: Պարզվում է՝ այո: Տեսանյութը վկայում է: Այժմ խոսեմ իմ նպատակի բովանդակության մասին: Ինչո՞ւ եմ ուզում սովորեցնել ստեղծագործել, այնուհետև դա կարողանալ իրագործել, հասցնել ֆիզիկական օբյեկտի վիճակի: Որովհետև ոսկեգործության հմտությունները, որպես գործիք օգտագործելով ինչ-որ խաղի մեջ, մրցակցության վերածելով ստանում ենք արդյունքներ, որոնք ուրախացնում են մեր հայացքը: Այսինքն արագ արդյունք ենք տեսնում: Դա ինձ օգնում է:
Քանի որ այդ հմտությունը երբ դառնում է սովորողի սեփականությունը, նա կարողանում է նույն հմտությունը օգտագործել ցանկացած բնագավառում: Ապագայում դառնալով ցանկացած բնագավառի մասնագետ, իմ սովորողները զինված են լինելու հատուկ գիտելիքներով, որոնք իրենց թույլ կտան ցանկացած աշխատանքային օբյեկտի նկատմամբ կիրառել այդ ունակությունները և հմտությունները: Եվ ինչպես հայտնի է ամենաարժեքավորները համարվում են այն մասնագետները, աշխատակիցները, որոնք ստեղծագործական մոտեցումներ են ցուցաբերում իրենց ամենօրյա աշխատանքի կատարելագործման մեջ: Համապատասխանաբար, աշխատանքի արդյունավետությունը մեծանում է, աշխատանքը դառնում է հետաքրքիր, չձանձրացնող: Աշխատանքի արդյունքները դառնում են ցանկալի, սպասված և գնահատելի: Դա սովորում ենք հենց դպրոցում:








Ոսկեգործական լաբորատորիաները պատրաստվում են մայիսի վերջին կազմակերպվող ցուցահանդես հաշվետվությանը: Ստորև դրված ֆոտոները և տեսանյութերը ցույց են տալիս դասապրոցեսի ընթացքը բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների հետ աշխատելիս: Երկուշաբթի-ուրբաթ օրը ընկած ժամանակաշրջանում: Սովորողները ավարտի են հասցնում ընթացիկ աշխատանքները և ըստ անհրաժեշտության իրագործում նոր մոդելներ` ցուցահանդեսին պատշաճ ներկայանալու նպատակով:
Արևելյան դպրոց





Հարավային դպրոց





Հյուսիսային դպրոց

Միջին դպրոց






Ավագ դպրոց





Ներկա պահին պայմանական առաջին(ոսկեգործական), երկրորդ(ձուլագործական-պիրոքիմիական) և երրորդ(դարբնագործական-մեխանիկական) լաբորատորիաներում զբաղվածության բաշխումը հետևյալն է՝ հղում բլոգից
Սովորողների ցուցակները 2021 ապրիլի 1-ի դրությամբ
Շաբաթվա առաջին հինգ օրը , 9-ից մինչև ժամը 14:30, իրականացվում են դասեր ըստ դասացուցակի` կրտսեր, միջին և ավագ դպրոցների դասացուցակներով: Երեք լաբորատորիաներն էլ այդ ընթացքում ըստ դասային անհրաժեշտության օգտագործվում են: Լինում են դեպքեր, երբ զուգահեռ օգտագործվում են երկու կամ երեք լաբորատորիաները: Մասնավորապես հաճախ ավագ դպրոցի հետևյալ սովորողները՝ Արմեն Հաջյան, Հայկ Մկրտչյան, Մարկ Միխաիլ, Արմեն Մալյանց: Հաճախում են լաբորատորիա իրենց ընթացիկ աշխատանքները իրականացնելու, հմտությունները կատարելագործելու, IT ոլորտում իրենց գիտելիքները ընդարձակելու, մասնավորապես 3D պրինտերի վերանորոգման և շահագործման փորձերի ընթացքում: Այդ հաճախումները լինում են զուգահեռ իմ դասընթացներին և ձևավորվում է լավ պրակտիկա՝ ավագ դպրոցների սովորողները հաճախ իրենց կրտսեր դպրոցների և միջին դպրոցների դասընկերների հետ նույն ժամին լինում են զբաղված, բայց երկրորդ կամ երրորդ լաբորատորիաներում, երբ առաջինը լինում է զբաղված:
Դասացուցակով դասերի ավարտից հետո լաբորատորիաներում կատարվում են հետևյալ աշխատանքները՝ երկրորդ լաբորատորիայում կատարվում են փորձեր տարբեր չափի որակյալ ձուլած իրերի ստացման համար(հալման եղանակների փորձարկումներ): Նաև միջին դպրոցից տեղափոխված պահարանների կարգավորման գործողություններ: Շարունակվում է աշխատանքը օդափոխիչ պահարանի պատրաստման համար: Կատարվել է չափագրում, մոտ օրերս կներկայացնեմ հայտի տեսքով անհրաժեշտ նյութերի ցանկը: Այդ բոլորին զուգահեռ երկրորդ լաբորատորիայում բոլոր դպրոցների սովորողների հետ առանձին, անհատական փորձեր ենք կատարում բաց կրակի հետ աշխատելու հմտություններ ձևավորելու վրա:





Այժմ մայիսյան հավաքին ցուցահանդեսով ներկայանալու նպատակով երկրորդ լաբորատորիայում կատարվում են սովորողների կողմից պատրաստված իրերի, մոմերի, ձուլաձողերի ամրացումներ հետագա ձուլման նպատակով: Հղումը բլոգից`
Ոսկեգործական դպրոցը պատրաստվում է մայիսյան հավաքի մասնակցությանը
Երրորդ լաբորատորիայում կատարվում է խառատային հաստոցի վերականգնման աշխատանքներ, որի իրականացման ժամանակ մեզ օգնում է`իմ ընկեր, վաղեմի և փորձարու հաստոցագործ վարպետ Նորիկը: Միաժամանակ անկյունում ձևավորված, հարմար, աշխատանքային սեղանը օգտագործվում է նախագծային կլոր սեղանների իրագործման նպատակով: Մոտ օրերս կատարվելու են առաջին դարբնային աշխատանքները: Որի իրականացման համար արդեն իսկ հղել եմ հայտ մեկ պարկ քարածուխ(անտրացիտ) ձեռքբերման համար:




Առաջին լաբորատորիայում կատարվում է քանդակային աշխատանք, որը այսօր ավարտվեց հետևյալ նպատակով: Հարմար տեխնոլոգիական պայմանների առկայության դեպքում երկրորդ լաբորատորիայում ձուլում իրականացնելու համար, որը միարժամանակ թույլ է տալիս փորձ ձեռք բերել կավե քանդակներից կաղապարների պատրաստման ուղղությամբ: Խոսքը գնում է Լևոն Հարությունյանի դիպլոմային աշխատանքի մասին:



Բացի այդ բոլորը անընդհատ խնամք է կատարվում ոսկեգործական լաբորատորիաների ճակատային մասի սիզախոտի վերականգնման և պահպանության համար: Նաև տարածքի եռանկյունաձև հատվածում առկա ծառատեսակների գարնանային էտման, խնամքի և ընդհանուր տարածքի շուրջը գտնվող կանաչապատ հատվածի ջրման և ըստ անհրաժեշտության ջրահեռացման:


Ամսվա բոլոր աշխատանքային օրերին այդ գործառույթները իրականացվում են 14:30-ից մինչև ուշ երեկո և «հանգստյան» օրերից, բոլոր շաբաթ օրերը կատարվում են այդ աշխատանքները: Ըստ անհրաժեշտության, ինչպես այսօր՝ հաճախում ենք լաբորատորիա կարևոր աշխատանք ավարտի հասցնելու կամ երկուշաբթի օրվա դասերին պատշաճ ներկայանալու համար նաև կիրակի օրերը:
Վերընշված տարբեր աշխատանքներ իրականացնելու համար հաճախում են հետևյալ մարդիկ՝
Արմինե Ավետիսյան
Մարիետա Ասատրյան
Լևոն Հարությունյան
Գոռ Սարդարյան
Էրիկ Խաչատրյան
Մարինե Ասատրյան
Նորայր Խաչատրյան
Հարություն Ֆահրադյան
Հայկ Մկրտչյան
Արմեն Հաջյան
Մառկ Միխաիլ
Մինաս Գրիգորյան
Եվ ձեր հնազանդ ծառա՝ Դավիթ Պետրոսյան:
Ոսկեգործական դպրոցը մայիսյան հավաքին ներկայանալու է հաշվետու ցուցահանդեսով: Հաշվետվությունը լինելու է կոնկրետ դպրոցներից ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սովորողների աշխատանքների անհատական ցուցադրմամբ:
Դրա համար այժմ իսկ «մոբիլիզացվել» են բոլոր ռեսուրսները՝ իմ կամավորական օգնականները, իսկ ես կատարելով ուսուցչի պարտականությունները կատարում եմ նաև մենթորի պարտականություններ: Այս պահին ներկայացվում է միջին դպրոցի հերթական դասի տեսանյութը, որտեղ սովորողները ավարտի են հասցնում իրենց աշխատանքները երեք նախագծերի շրջանակներում, որոնք են՝ «Ստեղծագործական շախմատ», «Կինդեռ» հավաքածու և «Բիզնես-արտ» հավաքածու:
Աշխատանքները ավարտվելուն պես կատարելու ենք ձուլում արույրով՝ մշակվելու է վերջնական, որտեղ անհրաժեշտ է օգտագործվելու է էմալ և գունավոր կիսաթանկարժեք միներալներ: