2020 Փետրվարը սկսում ենք՝ զոդումով

Սովորողների մի մասի հետ թևակոխեցինք նոր տեխնոլոգիական փուլ,երկար դիտումներից հետո ինչպես նաև տեսական բացատրությունների զուգակցմամբ։Օգտագործելով բարցրակարգ Ամերիկյան զոդման սարքեր,բարձրորակ զոդանյութ,ինչպես նաև օգնական գործիքներ։

Սկզբից խոտանված կիսապատրաստվածքը հարմար տեղամասից սղոցի օգնությամբ՝համապատասխան փորձ ունեցող սովորողները հատեցին այնուհետեվ հատման տեղամասերը մշակվեցին։Հաջորդ փուլում իրականացրեցին ֆլյուսապատման աշխատանքները և կատարում ենք արծաթյա զոդանյութով արծաթյա իրի զոդում։

2020 Դեպի Փետրվար

Այսօր հերթական դասն էր հյուսիսային կրտսեր դպրողի ընտրության առարկայի նորեկ սովորողների հետ:Հետևողական աշխատանքի արդյունքում ուսումնական շրջանի սկզբից ոսկեգործության ընտրությունը կատարած սովորողների հետ աշխատանքը բերում է ոչ միայն մասնավոր արդյունքների։Մասնավոր նկատի ունեմ ոչ միայն հին սովորողների կողմից իրագործված աշխատանքները և արտ-օբյեկտները այլ նաև թիմային աշխատանքի արդյունքում ձևավորված հոգեբանական վիճակը,երբ հին սովորողները իրենց նախագծի շուրջ ոգեշնչված պատմում են և տարածում իրենց շուրջը թե դասարանցիների թե հասակաակիցների իրենց կողմից իրագործված աշխատանքների վերաբերյալ։Դա բերում է տրամաբանական արդյունքի։Սովորողներից շատերը ուզում են իրենց իրագործել նոր ընտրության առարկայի միջոցով։Այս նկարագրությունների արդյունքը կարող եք տեսնել լուսանկարներում ինչպիսի ոգևորում և ոգեշնչում։Այդ բոլորը ինձ,որպես ուսուցիչ նոր իմպուլս են հաղորդում ավելի պատասխանատու և հնարամաիտ մոտեցումներ ձևավորելու համար։

Մանկավարժական հայացքով դիտարկելուց ուսումնական ընթացքը կարելի է նշել հետևյալ ավելի փորձառու և տեսական գիտելիքներով հագեցած հասակակիցների կենտրոնացած իրենց մտքերի վրա իրականացնում են նախագծին վերաբերվող աշխատանքները և օրինակ են ծառայում կազմակերպված նպատակային արդյունք ստանալու մոդելի,որը նորեկ սովորողների մոտ առաջացնում է պատկերացումների կանոնակարգում դարձնում է նպատակը տեսնելի, հասնելու միջոցները և գործիքները հասկանալի, որի արդյունքում ձևավորվում են մոտիվացված վերաբերմունք և վստահություն ուսուցչի կողմից առաջարկվող ճանապարհային քարտեզի հանդեպ։

Միջին դպրոց 2020

Այսօր էլ միջին դպրոցի հետ շարունակում ենք մեր նախագծերը:Նկարներից երևում է որ սովորողները բաժանվել են մի քանի խմբի:Դեռևս էսքիզներ իրականացնող 2D և 3D տիրույթներում այնուհետև սովորողները որոնք իրենց էսքիզները իրականացնում են արդեն իսկ տարատեսակ ոսկեգործական մոմի վրա:Մյուս մասը աշխատում են արդեն բուն իրերի վրա որոնք պատրաստված են համաձուլվացքներից (նեյզիլբեր,մելխիոր):Կատարելով հղկման աշխատանքներ ձեռագործ և օգտագործելով ոսկեգործական գործիքնեև(բոռ մեքենաներ,ֆռեզներ և իրենց համար նախատեսված հղկանյութեր):Շատ հատկանշական է որ բոլոր սովորրողների մոտ փոխադարձ կապը և առողջ մրցակցությունը բերում է իր արդյունքները:Հուսով եմ  հետևողական աշխատանքի շնորհիվ ամռանը կունենանք սովորողներ որոնք մեծամասամբ տիրապետում են  ոսկեգործական հմտությունների և իրենց կողմից ստեղծած և մշակած ոսկեգործական որակներ ունեցող ոչ թանկարժեք համաձուլվածքներից ձևավորված արտ-օբյեկտներ:

Մեծ նշանակություն եմ տալիս ուսումնական աշխատանքին այլընտրանքյին  ունակություններով սովորողների հետ:Բացի այն որ թե մարդկային թե մասնագիտական կողմից անձամբ հետաքրքրություն է ներկայացնում նման զբաղվածությունը նաև հասարակական ինտեգրման իմաստով հույժ կարևոր է:Այդ նպատակով մշակված է որոշակի մոտեցումների շղթա ունենք,որը ներ է առնում ոչ միայն ինֆորմատիվ-գիտական,արհեստագործական այլև մանկական հոգեբանական հենք ունեցող կրթական սխեմա: Այդ միջոցառումների կիրառման արդյունքը ակնհայտ է այդ իսկ պատճառով շատ դպրոցահասակների ծնողներ սկսել են հետաքրքրվել մեր ուսուցման որակներով,տեսակով և դրա օրինակն է միջին դպրոցից Գոռի առաջացումը մեր շարքերում:

Ավագ դպրոց 2020

Նույնորակ ուսումնաարտադրական գործընթաց և կրթական ինֆորմատիվ ապահովում առկա է ավագ դպրոցի սովորողների համար ,որպեսզի չկրկնվեմ նախորդ ձևակերպումների հետ կապված կարող եմ նշել հետևյալը ի տարբերություն միջին դպրոցի՝ ավագ դպրոցի սովորողները թե տարիքային թե դասարանային ավելի ավագ 😊 լինելու հանգամանքից ելնելով ստանում են տեխնիկապես ավելի բարդ հանձնարարություններ որոնց կատարման ընթացքւոմ օգտագործում են մաթեմատիկայի,երկրաչափության,ֆիզիկայի և քիմիայի առարկաների ուսումնասիրության հետևանքով ձևվորված այն գիտելիքները ,որոնք ամրապնդվում են տեսկանորեն բուն կոնկրետ ոսկեգործական լաբորատոր-նախագծային գործողությունների ժամանակ:

Նոր Սկիզբ 2020

Բացի գործնական դասերից կարևոր տեղ է գրավում նաև տեսական դասընթացները մասնավորապես կարող եք տեսնել ավագ դպրոցի սովորողների հետ դասընթացը որի ժամանակ հիմնավոր և մանրակրկիտ բացատրություններ են տրվում չափման համակարգերի ,միջոցների և գործիքների վերաբերյալ:մասնավորապես այս դասընթացի ընթացքում ավագ դպրոցի սովորողները մատչելի բացատրություններ ստացան շտանգեն-ցիրկուլի վերաբերյալ : Նաև այդ գործիքով չափումներ կատարելու ձևերի և հնարավորությունների:Հաջորդ դասի ընթացքւմ ստացած տեսական գիտելիքները սկսեցին օգտագործել պրակտիկայում :

Ձմեռային արձակուրդները  ավարտվեցին,սկսվեց ուսումնական առորյան  և ոսկեգործական ստուդիայում շարունակվում է աշխատանքը և ուսումնառության ընթացքը: Շատ ուրախալի է որ կրթահամալիրի բոլոր դպրոցներից եկող սովորողները զգում են որոշակի կարոտ իրենց դեռ կիսատ թողած պրոեկտների և արվեստանոցում տիրող ստեղծագործական մթնոլորտի նկատմամբ:Այժմ միջին դպրոցի հետ Ուսուցանում ենք նյութի որակների,մակերեսների մշակման աստիճանների տարբերակումը:

Կրտսեր դպրոցների սովորողներից ոմանք անցել են արդեն մետաղագործական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը քանի որ “արտասահմանում” ցուցադրությունից հետո իրենց կողմից կատարված արձանիկները անհրաժեշտ է իրականացնել արդեն իսկ բուն մետաղից:

Կրթահամալիրի կրթական ոգուն համահունչ

2019 ավարտին երկու կիսամյակի ընթացքում կատարած մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի արդյունքում առաջացավ  կրթահամալիրում սովորող երեխաների կողմից հետաքրքրություն ոսկեգործական դպրոցի նկատմամաբ հետաքրքրություն:Ծնողներից շատերը տեսնելով իրենց զավակների տղաների և աղջիկների առաջընթացը ստեղծագործական դաշտում սկսեցին այցելել ոսկեգործական ստուդիա թե դասերի ընթացքում  թե առտաժամյա:

Աստիճանաբար տեղի է ունենում կրթաամալիրի կրթական ոգուն համապատասխան գործընթաց,որի նպատակն է ինտեգրել սովորողների ընտանիքներին կևթահամալիրում տեղի ունեցող դասընթացներին և միջոցառումներին:

Հատկանշական է,որ առավել ակտիվ են այն սովորողների ծնողները,որոնք ներգախթել են արտերկրից:Ուրախությամբ կարող եմ նշել,որ մասնավորապես մեր դասարանում կրտսերից մինչև ավագ դպրոց ներկա են Լիբանանից,Սիրիայից,Ֆրանսիայից,Իրանից,Ջավախքից ինչպես նաև Միացյալ Նահանգներից սովորողներ:Նրանց մեր հասարակությանը,մասնավորապես կրթահամալիրին ինտեգրման ընթացքը հաջողվում է հենց իսկ արվեստի միջոցով:

Դեկտեմբերի 19,2019

Դեկտեմբերի 19,2019 տեղի ունեցավ ոսկեգործական ստւդիայի սովորողների աշխտանքների ցուցադրություն-ներկայացումը:Խորհրդանշական է ,որ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի տարին եզրափակող ցուցադրությանը մասնակցեցին ոսկեգործ սովորողներ իրենց ստեղծագործություններով: Ներկայցված էին կրթահամալիրի բոլոր կրտսեր,միջին և ավագ դպրոցները:Նաև ներկայացվեց ծրագրերից մեկի ավարտած նախնական փուլը խոսքը կրտսեր դպրոցնրի կողմից իրագործվող ոսկեգործական շախմատ ոսկեգործական նախագծի մասին է վերջապես երկար սպսված բազմագույն շախմատադաշտի նախատիպը ոսկեզործ շախմատաքարերով ներկայացվեց կրթահամալիրին, և ընդհանրապես ներկայացված էին ցուցադրման ժամանակ: Իրենց աշխատանքների ներքևում գրված էին սովորողների անունները և տարիքը:

Անսպասելի լայն արձագանք և հետաքրքրություն ստացան հենց իրոնց իսկ հասկակիցների կողմից:Բոլոր այն սովորողները,ովքեր համահեղինակ էին այդ նախագծերին:Ցուցադրման հյուր էր նաև հանրահռչակ կոմպոզիտոր,երգահան Ռոբերտ Ամիրխանյանը,ում կողմից ուրախ զարմանքի և գնահատականի խոսքեր լսեցինք կապված պատանի ոսկեգործների կատարած ստեղծագործությունների հետ:

Ամենահետաքրքիրը այն է ,որ այդ բոլորը արդեն անցած փուլ էև ցուցադրության ընթացքում ցուցադրվող նախատիպերի արդեն տեխնոլոգիական մոմից պատրաստված կամ արդեն մետաղական իրական մոդելների վրա աշխատում են սովորողները:

Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր սովորողներին և կրթահամալիրի ղեկավարությանը նման արդյունքներ ևհնարավորություններ ստեղծելու համար:Սպասեք ավելիին…

Սիրով՝ Դավիթ Պետրոսյան

Մի նոր միտում

Լաբորատորիան դարձել է մուսաների հավաքատեղի:Տարբեր արվեստների ներկայացուցիչներ ոգեշնչում են զգում և ցանկություն ստեղծգործելու հենց ոսկեգործական լաբորատորիայում:Ես միայն կողմ եմ, ուրախ և ոգևորված: Ոսկեգործական լաբորատորիայան վերածվում է պոլիարվեստանոցի 🙂 Առաջիններն են աշխարհահռչակ ֆլորենտացի քանդակագործ Վիգեն Ավետիսը,Մոսկվայից աշխարհի չեմպիոն,արհեստավարժ կերամիկ Անաստասիա Սիդորանը,Թերլեմեզյանի ուսանող ,ինչպես նաև քանդակի դպրոցի ուսուցիչ Լևոնը Հարությունյան :

Ամենինչ դեռ առջևում է 🙂

Այսօր խորհրդանշական իրադարձություն տեղի ունեցավ

Այսօր խորհրդանշական իրադարձություն տեղի ունեցավ տրավերտինով սալիկապատ ճեմուղին,որը գեղեցկացնում է արվեստի դպրոցի շրջանակը և հարմարավետ դարձնում բազմաթիվ սովորողների այցելության արվեստանոցներ:Հասավ ոսկեգործական լաբորատորիա: Խորհրդանշականը այն է, որ ամբողջ ընթացքը իրականացրոցինք միջին դպրոցի ուսուցիչ-քարագործ քանդակագործ վարպետ Հովհաննեսի ցուցադրման շնորհիվ սովորողները կարողացան իրականացնել այս նախագիծը :Աշխատանքը համարյա ավարտված է :Զուգահեռ արտաքին հարդարման աշխատանքներին իրականացնում ենք նաև ներքին հարդարման աշխատանքները լուսամուտների դռների ներկման և մաքրման:

Վարպետ դաս

Վարպետ դաս է անցկացվում ավագ դպրոցի սովորողների համար մոդելային մոմի հետ աշխատանքային նրբությունները և հմտությունները փոխանցում եմ, որպեսզի կարողանան առավելագույնս օգտագործել համապատասխան գործիքները և սարքավորումը ,որը թույլ կտա առավելագույնս լավ իրականացնել այն արտ օբյեկտները,որոնք նախագծված են հենց իրենց կողմից:

Հարավային և Արևելյան դպրոցներ

Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին առաջին ժամերին ինձ համար ամենահետաքրքիր դասընթացն է տեղի ունենում, քանի որ կրթահամալիրի հարավային և արևելյան դպրոցների ոսկեգործության ընտրությամբ:Սովորողնորը միասին գտնվում են լաբորատորիայում . Երկու տարբեր դպրոցների սովորողներ համախմբված են ընդհանուր ստեղծագործական գաղափարների շուրջ :Մինչև երեսուն սովորող միաժամանակ ստեղծագործում են և զարգանում մեկը մյուսին չխանգարելով այլ հակառակը իրար ոգեշնչելով, ինչու ոչ առողջ սպորտային մրցակցությամբ

Հյուսիսային կրտսեր դպրոց

Հյուսիսային կրտսեր դպրոցի սովորողները շարունակում են կատարելագործել իրենց հմտությունները: Նրանցից ոմանք սկսել են ծանոթանալ հաջորդ փուլում կիրառվող մոդելային մոմին ,պլաստիլինից կատարված սկուլպտուրային էսքիզները սովորեցնում են իրականացնել մոդելային մոմով ,նկարներից կարող եք տեսնել սովորողնորի առաջընթացը

Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին առաջին ժամերին ինձ համար ամենահետաքրքիր դասընթացն է տեղի ունենում, քանի որ կրթահամալիրի հարավային և արևելյան դպրոցների ոսկեգործության ընտրությամբ:Սովորողնորը միասին գտնվում են լաբորատորիայում . Երկու տարբեր դպրոցների սովորողներ համախմբված են ընդհանուր ստեղծագործական գաղափարների շուրջ :Մինչև երեսուն սովորող միաժամանակ ստեղծագործում են և զարգանում մեկը մյուսին չխանգարելով այլ հակառակը իրար ոգեշնչելով, ինչու ոչ առողջ սպորտային մրցակցությամբ

Ըմբշամարտի Մեդալ Եզրափակիչ փուլ, Արարատի մարզ, Այգեստան

Աշնանային արձակուրդի ընթացքում նախագծային դպրոցական ընթացքին համահունչ իրականացվեց <<Ըմբշամարտի Մեդալ>> ոսկեգործական նախագիծը :Երկու շաբաթ տևողությամբ միջին և ավագ դպրոցների սովորողների հետ միասին նախագծած և իրագործած մեդալները հասցվեցին իրենց տրամաբանական ավարտին:Նոյեմբերի երկուսից երեքը տեղի ունեցող պատանեկան ըմբշամարտի եզրափակիչը տեղի ունեցավ այսոր Այգեստան գյուղում և իրենց իսկ հրավերքով Մ. Սեբաստացի կրթահամալիրի ոսկեգործություն ընտրությամբ սովորողները իմ գլխավորությամբ մեկնեցինք եզրափակիչում հաղթաց ըմբշամարտիկներին մրցանակները հանձնելու:

Պատրաստվել էր շուրջ քսաներկու բրոնզե,տասնմեկ արծաթե և տասնմեկ ոսկե մեդալների:Մեդալների համար պայքարի արդյունքում հաղթանակած ըմշամարտիկներին ՄՍԿՀ ի կողմից հայտնվեց շնորհավորանք և պարգևատրվեցին իրենց իսկ հասակակիցների կողմից պատրաստված մեդալներով:

Ուղևորությունը սկսվեց ոսկեգործական լավորատորիայում զրույցից,և ժամը տասնմեկին ուղևորվեցինք Այգեստան:Վերադարձի ընթացքւմ հագեցած տպավորություններով կանգառ ունեցանք Արարատյան դաշտավայրում համտեսելով խաղողը,վայելելով Արարատի հիասքանչ, վեհաշուք կեցվածքը և16:00 ին գտնվում էինք արդեն նորից մեր լաբորատորիայում իրագործեցինք փոքրիկ ժողով որի ընթացքում բոլորը կիսվեցին իրենց տպավորություններով և ինչու ոչ ուրախացան հաջողություններով:

Ուսումնական նախագիծ ըմբշամարտի մեդալ

Այգեստան գյուղի ըմբշամարտի մարզական առոռյան

Պատրաստվում են մոտակա օրերին տեղի ունեցող մրցմանը.Հենց իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցավ մեդալների պատրաստման նախագծի առաջացումը:Մաղթենք հաղթանակ մեր հասակակից պատանի ըմբշամարտիկներին

Նոյեմբերի երկուսից երեքը Արտաշատ քաղաքի հարևանությամբ գտնվող Այգեստան գյուղում տեղի կունենա մանկապատանեկան ըմբշամարտի մրցույթը, որը կազմակերպել է տեղի ըմբշամարտի մարզաակումբը ,որին մասնակցելու են ամբողջ հանրապետությունից շուրջ հարյուրհիսուն ութից տասնչորս տարեկան ազատ ոճի պատանի ըմբիշներ:

Տեղյակ լինելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատանի ոսկեգործների հաջողությունների վերաբերյալ` ինձ դիմեցին առաջարկով: Իրականացնել մրցույթի հաղթողների պարգևատրման համար նախատեսված մեդալները:Համապատասխանաբար՝ տասնմեկ առաջին, տասնմեկ երկրորդ և քսաներկու երրորդ տեղի համար նախատեսված ՝ նման ոսկյա,արծաթյա և բրոնզե մեդալների:

Նախագիծը սկսեցինք իրականացնել միջին և ավագ դպրոցի սովորողների հետ միասին, որոնք առավել լավ ծանոթ են ոսկեգործական տեխնոլոգիաներին և հմտություններին, քանի որ մեծամասամբ սովորողները արդեն իսկ երկրորդ կիսամյակն է, որ շարունակում են ընտրության դասընթացներից ոսկեգործության ուսումը:

Մրցույթի եզրափակիչ փուլը ավարտվում է նոյեմբարի երեքին:Պատանի ոսկեգործ սովորողների հետ միասին որոնք մասնակցել են նախագծին պատրաստվում ենք ուղևորվել այգեստան գյուղ մրցույթի եզրափակիչ փուլը դիտելու և հենց իրենց իսկ կողմից պատրաստված մեդալներով՝ հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցելու:

Առաջին ծանոթությունը դազգանի հետ

Կրտսեր և միջին դպրոցների որոշ սովորողներ ունեն հատուկ առաջադիմություն:Նախագծային աշխատանքները հասցված են տրամաբանական ավարտի՝՛ Էսքիզ, ծավալաին պատկեր պլաստիլինից: Դրա հետևանքով այդ սովորողների հետ թևակոծում ենք երրորդ փուլը, որի ժամանակ նախագծվող իրերը,պրոեկտնեռը,արտ օբյեկտները պատրաստվելու են տարբեր նշանակության ոսկերչական տեխնոլոգիական մոմերով

Այս փուլում սովորողները սկսում են անմիջական շփումը ոսկերչական հմտությունների տեխնոլոգիաների և գործիքների հետ:Ողջունենք նրանց առաջընթացը::Նման առաջադիմությունը մյուս սովորողների մոտ առաջացնում է առողջ մրցակցության ոգի, ինչպես նաև խթանում է ավելի կազմակերպված և հետևողական մոտեցումների զարգացմանը,: քանի որ որոշ դեպքերում նախագծային աշխատանքի ձգձգման հետևանքով պրոցեսի շարունակելիությունը տեսանելի չի լինում սովորողին, իսկ ակնառուն տեսնելով համադասարանցու առաջընթացը մոտիվացիան դառնում է ակնհայտ:

First acquaintance with the Dazgan

Some junior and high school students have special achievements, and the design work has come to a logical conclusion: Sketch, a large image of plasticine. As a result, we are embarking on a third phase with these learners, during which projected items, projectors, art objects will be crafted with various technological technology candles.

At this stage, learners begin to interact directly with jewelry technology and tools.Welcome their advancement: Such advancement generates a spirit of healthy competition among other learners, as well as promotes the development of more organized and consistent approaches. as in some cases the continuity of the process is not visible to the learner as a result of the delay in project work, and the motivation of the classmate becomes evident when the classmate progresses.

Первое знакомство с Дазганом

У некоторых младших и старших школьников есть особые достижения, и дизайнерские работы пришли к логичному выводу: эскиз, большое изображение пластилина. В результате мы приступаем к третьему этапу с этими учениками, во время которого проектируемые предметы, проекторы, предметы искусства будут обработаны различными технологическими свечами.

На этом этапе учащиеся начинают напрямую взаимодействовать с ювелирными технологиями и инструментами. Добро пожаловать в их развитие: такое развитие создает дух здоровой конкуренции среди других учащихся, а также способствует развитию более организованных и последовательных подходов. поскольку в некоторых случаях непрерывность процесса не видна учащемуся в результате задержки в работе над проектом, и мотивация одноклассника становится очевидной, когда одноклассник прогрессирует.

Design a site like this with WordPress.com
Get started