Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի հաշվետվություն

Սեբաստացի կենտրոնում, ապրլի 7-ին տեղի ունեցավ «Ձոն» ստուգատեսի համատեքստում միջոցառում։ Ոսկեգործական լաբորատորիան մասնակցեց միջոցառմանը «Ոսկե ծաղիկ կարաբալա» նախագծի արդյունքների ցուցադրությամբ։ Ներայացվեցին բոլոր դպրոցներիցոսկեգործություն ընտրություն առարկա հաճախող սովորողների աշխատանքները ծաղիկի-կրծքազարդի տեսքով։ Ծաղիկները պատրաստված էին արույրից, ամրացած էր հատում փական շորին հեշտ ամրացնելու նպատակով։ Միջոցառմանը հրավիրված էին հատկապես նախագիծը իրականացնող սովորողների ծնողները և բարեկամները։ Արդյունքում կանանց տոնի ապրիլի 7-ի կապակցությամբ սվորողները նվիրաբերեցին իրենց նախագծային աշխատանքների արդյունքները սիրելի մայրիկներին։ Ծնողների և այցելուների կողմից իգնահատական երեխաների աշխատանքի կատարվեց հանգանակություն։


Նախագծին մասնակցող պարտաճանաչ սովորողների բլոգների հղումներ

Վիկտորյա Ղազարյան, Ոսկերչություն, Արևելյան դպրոց 4-րդ դասարան
Լուսե Գառնիկյան,Կալա Բալա «Ոսկե Ծաղիկ» Նախագիծ, Արևելյան 4-4
Դավիթ Հարությունյան, “Ոսկե ծաղիկ-Կարաբալա” Արևելյան դպրոց 5-4
Յանա Հովհաննիսյան, Կալա Բալա, Արևելյան դպրոց, 5-4 դասարան՛
Գաբրիել Խոսրովյան, Ոսկե ծաղիկ կարաբալա տոն, Արեևելյան Դպրոց, 5-4 Դասարան
Ելենա Ալեքսանդրյան, ՈՍԿԵԾԱՂԻԿ — ԿԱԼԱԲԱԼԱ\ ՆԱԽԱԳԻԾ, Հյուսիսային դպրոց
Արտաշես Յուզբաշյանի , Ոսկե ծաղիկ նախագիծ, Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան
Դավիդ Ղարիբյանի, Ոսկեծաղիկ – Կալաբալա նախագիծ, Հյուսիսային դպրոց, 4 – 2 դասարան
Սոֆի Թումասի, Ոսկե ծաղիկ, Հարավային դպրոց-պարտեզ, 5․2 դասարան
Արմեն Պարսամյան, Ձոն մայրիկ, Հրավային դպրոց, 5.2 դասարան
Բելլա Փիլոյան, Ոսկե ծաղիկը մայրիկիս համար։), Միջին դպրոց, 7-2 դասարան
Արփի Փարադյան, Ոսկե ծաղիկ, Միջին դպրոց, 7-2 դասարան
Մարիա Վաթյանի բլոգ, Մայրության ծաղիկը, Միջին դպրոց, 8-1 դասարան
Էմանուել Այվազյան, Նախագիծ՝«Ոսկե ծաղիկ-Կարաբալա»
Սարգսյան Ռոզի, “Ոսկե ծաղիկ Կարա Բալա”

Ծնողների կողմից արձագանքը աշխույժ էր և երախտապարտ, սովորողները ոգեվորված էին և մոտիվացված։

Այն սովորողների ծնողները որոնք տարբեր պատճառներով չկարողացան մասնակցել ապրիլի 7-ի միջոցարմանը ներկա եղան ապրիլի 18-ին տեղի ունեցած «Ձոն» ստուգատեսի եզրափակման միջոցառմանը, որտեղ նույնպես տաղավարի վրա ցուցադրված էին դեռ իրենց տերը չգտած կրծքազարդ ծաղիկները «Ոսկե ծաղիկ Կարաբալա» նախագծից։

2025-2026 ուսումնական տարվա նախագծեր,երրորդ ուս․ շրջանի նախագծեր

  1. «ՀայԶարդ»
  2. «Երվանդ Քոչար 125 «Կիբեռնետիկա»»
  3. «Հայկական լեռնաշխարհի փայլը»
  4. Ոսկեգործությունը որպես միջառարկայական դիսցիպլին
  5. «Անձնական հավաքածու»
  6. Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»

Երրորդ ուս․ շրջանի նախագծեր՝ «Ձոն» տեխնոլոգիական հավաք, «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»

Նախագծի անվանյում՝
Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ»

Տևողություն՝
Փետրվար-ապրիլ

Ավարտ՝
Ապրիլի 7

Մասնակիցներ՝
Կրտցեր դպրոցների 4-5րդ դպրոցների սովորողներ, միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ, ավագ դպրոցի և քոլեջի սովորողները։ Ցուցակները ճշգրտման փուլում են։

Նպատակ՝
Նախագծի նպատակն է «Ոսկեգործություն» ընտրություն առարկա ընտրած սովորողների անհատական ստեղծագործությունները «Ոսկե ծաղիկ» նախագծի տեսքով, ամենամյա Ձոն նախագծի համատեքստում, ապրիլի 7-9ը միջակայքում ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ ներկայացնել ցուցադրության և վաճառքի, ոչ միայն որպես անհատական իրեր ծաղիկի տեսքով՝ այլ նաև որպես թիմային նախագիծ «Ոսկե ծաղկեփնջի» տեսքով։ Այդպիսով նախատեսվում է ներկայացնել հրավիրված ծնողական համայքին մեր սովորողների ձերքբերումները, թե անհատական թե թիմային։

Խնդիրներ՝
Բանալի բառեր-տարատարիք, կրտսեր (տարական), ավագ, քոլեջ, համագործակցային, հետազոտական, թիմային, անհատական, տեխնոլոգիական, ձեռնարկչային, ծնողական: Այս բոլոր հասկացությունները ներառում են նախագծի համապարփակ, փոխադարձ կապված խնդիրների և լուծումների շղթա: Խնդիրների և լուծումների առաջացման գործընթացի լուսաբանումը կիրականացվի ըստ նախագծի իրականացման:

Անհրաժեշտ նյութեր՝
Սկզբնական շրջանում նախագծի իրականացման համար անհրաժեշտ ուսումնատեխնիկական, նյութական մասով ոսկեգործական լաբորատորիան ապահովված է: Նախագծի իրականացման ընթացքում, անհաժեշտության առաջացման դեպքում կձևավորվեն համապատասխան հայտեր:

2024-2025 ուս տարվա հունվար ամսվա նախագիծ

Աշխատանք նախագծի վրա։ 2025թ․ հունվարի ընթացքում լաբորատորիայի ոսկերչական դազգահների վերակառուցում և ավելացում

Նպատակը

Լաբորատորիայի աջակողմյան պատի հետագա քայքայումը դադարեցնելու նպատակով այժմ պատի տակ տեղադրված ոսկերչական դազգահները անհրաժեշտ է տեղափոխել լաբորատորիայի մեջտեղի հատված և (12×0.8) մ2 մակերես ունեցող պատը սվաղել-ներկել։

Խնդիրը

Մեջտեղի հատվածում տեղափոխված 7 դազգահի փոխարեն ձևավորել 14 տեղանոց, մեկ կտորից բաղկացած դազգահ։ 2019 թվականից շահագործվող դազգահները և աթոռները բազմակի նորոգումներից հետո, թե որակապես, թե քանակապես, չեն համապատասխանում այն հատկանիշներին, որոնք անհրաժեշտ են սովորողների լիարժեք սպասարկման համար։

Անհրաժեշտ ոչ մեծաքնակ շինարարական նյութերի առկայության դեպքում օգտագործելով հին դազգահների պիտանի մասերը մեր ուժերով կկարողանանք թարմացնել մասնագիտական գույքը, պահպանելով շինության պատշաճ վիճակը։

Մասնակիցներ

Նախագիծը իրականացնելու են
Դավիթ Պետրոսյան
Աղվան Մորադյան
Քոլեջի ուսանողներ
Մինաս Գրիգորյան
Կարեն Մարգարյան
Լրացուցիչ կրթություն
Էրիկ Գրիգորյան
Տիգրան Աբրահամյան
Նուշերվան Լուսիկյան

Անցկացման ժամանակահատվածը
2025թ․ հունվար-փետրվար ամիսներ

Ակընկալվող արդյունք

Աշխատանքի ավարտից հետո Ոսկեգործական լաբորատորիան կկարողանա իրականացնել սովորողների և ուսանողների լիարժեք սպասարկում։

Անհրաժետ նյութեր

Նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական և չափային տվյալները կլրացվեն։



2024-2025 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

Վերջին 5 տարիների ըթնացքում Ոսկեգործական լաբորատորիան հասցրել է ընդլայնվել և ձեռք բերել 5 ենթալաբորատորիա՝ Ընդահնուր ոսկեգործական լաբորատորիա3D ոսկեգործական մոդելավորման ենթալաբորատորիաՁուլագործական-քիմիական ենթալաբորատորիա, Ակնագործական-քարերի հղկման ենթալաբորատորիա, Գեղարվեստական դարբնոց-մեխանիակական ենթալաբորատորիա: Բոլոր ենթալաբորատորիաները ունեն իրենց անհատական և զարգացման նախագծերը:

Նախագծեր՝ սեպտեմբերյան

«Ոսկեգործություն» ընտրության ծրագրի տևողությունը նոր ընտորղի համար կազմում է 1 ուսումնական տարի: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական մոդուլներից՝

1.Էսքիզավորում

  Երևակայության մեջ առաջացած վիզուալ օբյեկտների պատկերում թղթի վրա, մեկնաբանություն, զրույց, բացատրություն, վերլուծություն… :

2.Մոդելի պատրաստում

  Պատկերված էսքիզի պատրաստում պլաստիրինով, այնուհտև՝ մոդելային մոմով:

3. Ձուլում

  Մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներ:

4. Սարգահատում-հղկում

  Ձուլված իրերի մշակում, սարգահատում՝ օգտագործելով հետևյալ գործիքները՝  անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա…

Առաջին երկու մոդուլները յուրացվում են առաջին կիսամյակում, մյուս կիսամյակում վերջին երկու մոդուլները յուրացնելուց հետո ամփոփվում է և կազմակերպվում արդեն ավանդույթ դարձած Ոսկեգործական ցուցահանդեսը:

Հետևյալ ծրագրով իրականացվող նախագծերի ժամանակ գործում են բոլոր ենթալաբորատորիաները: Հիմնական և շարունակական նախագծերն են՝ «Ստեղծագործական շախմատ»-ը և «Կինդեռ» հավաքածուն:

5. Բյուրեղների, միերալների հղկում և երեսակում

Բյուրեղների և միներալների ուսումնասիրում ընտրում իրենցից ոսկերչական քարերի պատրաստում։ Ստացված կիսաթանկառժեք քարերը կօգտագործեն ոսկեգործական անհատական նախագծերի նորացման նպատակով։ Օգտագործվելու են հղկման և փայլեցման համար նախատեստված ալմաստե գործիքներով համալրված

Մյուս ենթալաբորատորիաների զարգացման և նախագծերի վերաբերյալ՝

  1. Ձուլագործական-քիմիական ենթալաբորատորիա

ա) «Քիմիական ոսկեգործության մեջ»

 Այս նախագծի իրականացման համար աշխատանքների կեսը իրականացված է: Խոսքը գնում է խոշոր օդափոխիչ պահարանի պատրաստման ավարտի մասին՝ առկա է պահարանի մետաղական կառուցվածքը և նախատեսված օդափոխիչ համակարգը: Նպատակն է՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողների մոտ առաջացնել ակնառու հետաքրքրություն նյութագոյացման, քիմիական պրոցեսների նկատմամաբ՝ դարձնելով դասապրոցեսը ավելի հետաքրքրաշարժ և գիտաունակ: Դրա հետևանքով՝ մանկավարժական հմտությունների կիրառմամբ, կրտսերից մինչև ավագ սերնդի սովորողների մոտ կառաջանա հավելյալ մոտիվացիա հետազոտական գործունեության նկատմամբ՝ հենց բուն հանրակրթական քիմիա և ֆիզիկա առարկաների ուսումնասիրության բնագավառում, չհաշված, որ այդ լաբորատոր փորձերը կազմում են ոսկեգործության մեջ կարևոր հանգույց: Բնականաբար բոլոր սարքերը, սարգավորումները, օգտագործվելիք քիմիական նյութերը համապատասխանելու են անվտանգության տեխնիկայի և էկոլոգիայի համապատասխան ստանդարտներին: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ՝ նշված է հայտում:

բ) Նույն լաբորատորիայում գտնվող ակնագործական մշակման համար նախատեսված, ձևափոխման ենթակա՝ բրուտագործական պտուտակները  ծառայելու են «Կաբոշոն» ակնագործական նախագծի համար: «Կաբոշոն» ակնագործական նախագիծը իրենից ներկայացնում է հետևյալը՝ սարքերի համապատասխան ձևափոխությունը իրականացնելուց, անհրաժեշտ պակաս գործիք սարքերը լրացնելուց հետո կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողներին հնարավորություն ստեղծել  կիսաթանկարժեք քարերի հղկում կատարել հենց լաբորատորիայում՝ ստանալով տարբեր չափերի և ձևերի թանկարժեք, կիսաթանկարժեք միներալներից հղկված ոսկեգործական քարեր: Նպատակն է՝ սովորողների մոտ ստեղծել նախնական գիտելիքներ միներալների ֆիզիկական տեսքի և հատկությունների վերաբերյալ: Նաև կարևորում եմ ծանոթացնել Հայաստանի ընդերքում առկա թանկարժեք և կիսաթանկարժեք միներալներին: Դա հնարավորություն կտա ավարտի հասցնել նախորդ և ընթացիկ փոխհամակցված նախագծերը՝ խոսքը գնում է «Ստեղծագործական շախմատ» նախագծի վերավբերյալ, որի շախմատադաշտը բաղկացած է լինելու բազմատեսակ մինելարներից, հղկված սալիկներից:

2. Գեղարվեստական դարբնոց-մեխանիակկան ենթալաբորատորիա

 Դարբնոցային հատվածը լինելով կահավորված, օգտագործվելու է «Պայտ» և «Հայոց սվին» նախագծերի իրականացման  համար:

ա) «Պայտ» նախագիծ

  Կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողներին ցուցադրվելու է և ուսուցչի օգնությամբ իրականացվելու են տարբեր չափերի սմբակավոր կենդանիների համար նախատեսված պայտեր: Նպատակն է՝ բազմաթիվ պայտերի պատրաստման հետևանքով իրենց միջից ընտրել լավագույները և պայտերը ամրացնել կրթահամլիրում գտնվող սմբակավոր կենդանիների սմբակներին: Այդ բոլորը համեմված ծիսական կարգով և գեղեցիկ արարողությամբ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Սովորողները այս միջոցով կծանոթանան պողպատի տարբեր համաձուլվածքների փոփոխություններին և դեֆորմացիաներին՝ ջերմային և ֆիզիկական ազդեցության տակ, որի հետևանքով հասկանալի կդառնա տարբեր ազդեցություններից կիրառական իրի առաջացման ճանապարհները: Նաև հայրենագիտական առումով կարևոր, քանի որ ակնագործությունը մեր կարևոր պատմական էջերից է:

բ) «Հայոց սվին» նախագիծ

  Դարբնագործության կարևոր ճյուղերից է զինագործությունը :Պատրաստվելու են ոչ մեծ չափերի, անվտանգության չափանիշները հաշվի առած սվիններ՝ դամասկյան պողպատից: Նպատակն է՝ կրտսերից ավագ սերնդի սովորողների մոտ հմտությունների առաջացումը գործիքաշինության բնագավառում:

3. 3D ոսկեգործական ենթալաբորատորիա

Լաբորատորիայի նկարագրություն՝

Այն բաղկացած է երկու մասից՝ համակարգչային և 3D տպագրական: Համակարգչային հատվածում իրականացվելու է 3D ծրագրերի (Rinoceroz, Matrix, Zbrash) ուսումնասիրություն և ուսուցում: Տպագրական հատվածում տեղադրված են Prozen և Solid skape տիպի տպիչներ: Տպիչների վրա իրականացվելու է սովորողների հողմից ստեղծված վիրտուալ օբյեկտների տպագրությունը և լաբորատոր փորձեր վիրտուալ օբյեկտների որակական և չափային հատկանիշների, ինչպես նաև տարբեր մոդելային նյութերի տպագրության ու հատկությունների փոփոխության հետ կապված:

Նախագծեր

Նախատեսվում է միջին, ավագ դպրոցների և քոլեջի սովորողների հետ իրականացնել անհատական նախագծեր իրերի վիրտուալ նախագծման և դրանց տպագրության հետ կապված: Այնուհետ տպագրված իրերից դասական ոսկեգործական տեխնոլոգիաներով կպատրաստվեն վերջնական տեսք ունեցող իրեր:

Նախագծերի հղումներ՝

(ըստ ձևավորման)

4. Ընդհանուր ոսկեգործական լաբորատորիայի դազգահների փոխարինման, վերազինման նախագիծ

Նախագծերը ըստ ձևավորման

2024-2025 ուսմնական տարվա սեպտեմբերմեկյան նախագիծ

Սեպտեմբեր ամսվա ընդացքում լաբորատորիայում նախատեսվում է իրագործել ոսկեգործական գործունեությանը ծանոթացնող ցուցադրություններ․

1․Լաբորատորիա հաճախող նոր սովորողներին ծանոթացնել ուսումնական մոդուլներին, ներկայացնել ցուցասրահը նախորդ տարիների սովորողների աշխատանքներով համալրված, ներկայացնել 3D ենթալաբորատորիայի հնարավորությունները, ծանոթացնել նորաստեղծ ակնագործական ենթալաբորատորիայի տեխնիկական և ստեղծագործական հնարավորություններին, ներկայացնել ձուլագործական լաբորատորիան իր ստվար հնարավորություններով, ցուցադրել քիմիականմշակումների համար նախատեսված հատվածը իր սարքերով և օժանդակ գործիքներով՝ ընձեռնվող միջառարկայական հնարավորություններով։

2․Նախկինում ոսկեգործություն ընտրություն առարկա հաճախած սովորողներին ներկայացնել նոր ակնագործական ենթալաբորատորիայի հնարավորությունները նոր հմտություններ և գիտելիքներ ձևավորելու և ստեղծագործական անհատական/խմբային նախագծերում կիրառելու նպատակով։

3․Ըստ անհրաժեշտության անցկացնել վարպետաց դասաժամեր։

«Փարաջանով-100» նախագծի ամփոփում

«Փարաջանով-100» նախագծի համատեքստում սովորողների հետ ուսումնասիրեցինք Սերգեյ Փարաջանովի կյանքից կոնկրետ դրվագ, որը հենց առաջացրեց «թալերների» պատրաստման գաղափարը: Խոսքը գնում է Փարաջանովի անազատության մեջ գտնվելու ընթացքում առաջացած ստեղծագործությունների մասին`ալյումինե թիթեղներից ձեռքերով դրվագված մետաղադրամների, «թալերների» մասին:

Սովորողների հետ միասին ուսումնասիրելով Փարաջանովի աշխատանքները սկսեցինք նախագծել այդ գաղափարի մեր տեսանկյունը: Այն բաղկացած է երկու մասից` ձեռագործ և թվային:

Ձեռագործ թալերներ պատրաստել են ոսկեգործական լաբորատորիա հաճախող բոլոր սովորողները երկու տարբերակով մեկն իրենց անվանատառով, որը ցուցադրվեց հաշվետու ցուցահանդեսի ընթացքում, և մյուսը ավելի վաղ, «Ձոն» ստուգատեսի համատեքստում պպատրաստված իրենցմայրիկների անվանատառերով:

Մեծ ձեռքբերում է այն, որ «Փարաջանով-100» նախագծի թվային մասն առաջին անգամ իրականացվեց միջին դպրոցի սովորողների`Ավետ Սարդարյանի և Էրիկ Օհանյանի կողմից, քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Կարեն Մարգարյանի հետևողական ուղղորդմամբ:

Արդյունքում ստացվեցին ազգային թռչնատառերի սիմվոլներ պարունակող անվանատառեր, որոնք միասին ձևավորեցին «ՓԱՐԱՋԱՆՈՎ» ազգանունը ի պատիվ հայ մեծ ստեղծագործողի: Հատկանշական է, որ նախագծի իրականացման ժամանակ օգտագործվեցին մի քանի ոսկեգործական տեխնոլոգիաներ՝ 3D մոդելավորում-նախագծում, 3D տպագրություն, ձուլում, ձեռագործ սարգահատում, արծնապակեպատում`օգտագործելով թեմատիկ, ազգային մշակույթին բնորոշ գունապատում: Արծնապակեպատումը իրականացեցին միջին դպրոցի սովորողներ Իռեն Գալստյանը և Լիա Մկրտչյանը:

Կարեն Մարգարյան

Ավետ Սարդարյան

Էրիկ Օհանյան 

Ոսկեգործական Լաբորատորիան առաջարկում է, գարնանային առձակուրդների շրջանում, հետազոտական, ճանաչողական քառօրյա  վարպետաց դասերի շարունակական շարք։

Նախագծի տևողությունը․ Մարտի 25-ից 29-ը

Բովանդակությունը ըստ նախատեսված կլաստերների․

A․ «Աշակերտական» ոսկեգործություն ընտրության առարկան հաճախող սովորողների և ծնողների  կլաստեր։

B․ «Ուսուցչական» դասավանդողի կլաստեր։

C. «Լրացուցիչ» Ազատ ունկնդրի կամ լրացուցիչ կրթության կլաստեր։

A կլաստեր «Աշակերտական»

Նախատեսված է ոսկեգործության ընտրություն առարկա հաճախող սովորողների համար որոնք ցանկանում են շարունակել աշխատանքներիը իրենց նախագծերի վրա, նաև այն սովորողների և իրենց ծնողների համար որոնք կուզենան միասին ստեղծագործել։

Աշխատանքի ժամ․ Մարտի 25-ից 29-ը

Սկիզբ 09:00-12:30

B կլաստեր «Ուսուցչական»

B կլաստեր «Ուսուցչական»

Կրթահամալիրում դասավանդող ուսուցիչների համար որոնք հետաքրքրված են  նախատեսվում է անցկացնել մարտի 25-ից 29-ը քառօրյա ճանաչողական վարպետաց դաս-սեմինար ոսկեգործական իրերի ձեռագորձ և 3D դիզայնի ուսումնասիրության և ինքնույրուն փորձառության ձևաորման նպատակով։ 
Սեմինարների ընթացքում մասնակիցների հետ միասին կիրականացնենք իրենց պատկերացման մեջ առաջացած ոսկեգործական իրերի ձեռագործ կամ 3D տեխնոլոգիական էսքիզներ՝ ապագայում տպագրելու, կամ մետաղական վերջնական իր դարձնելու նպատակով։

Աշխատանքի ժամ․ Մարտի 25-ից 29-ը

Սկիզբ 12:50-13:30

C կլաստեր «լրացուցիչ»

Կլաստերը նախատեսված է այն մարդկանց, կամ լրացուցիչ կրթություն ստացող սովորողների համար որոնք կցանկանան շարունակել աշխատանքերը կամ կցանկանան ծանոթանալ նոր հմտությունների։

Աշխատանքի ժամ․ Մարտի 25-ից 29-ը

Սկիզբ 14:00-16:00

«Ձոն» և «Փարաջանով-100»

Կանաց և մայրերի միամսյակի կապակցությամբ Ոսկեգործական լաբորատորիան ներկայացում է Ձոն մայրիկներին նախագիծը, որի իրականացմանը կմասնակցեն լաբորատորիա հաճախող բոլոր դպրոցների սովորողները:

Բովանդակություն

Բոլոր սովորողները պատրաստում են մետաղադրամի/թալլերի տեսքով տարբեր չափի հնաոճ արտաքինով երկուական կախազարդեր, որոնցի մեկը իրենց մայրիկների անվանատառով, իսկ մյուսը՝ իրենց: 3D ոսկեգործական դիզայնի ուղղությամբ զարգացումներ են ապրում Միջին դպրոցի երեք սովորող՝ իրենց կողմից ստեղծվող ֆայլերը օգտագործվելու են Փարաջանովի թալլերներ նախագծում:

Նկատակ

  1. Ձոն մայրերի նախագծի շրջանակում ձևավորել մայրերի անվանատառերով կախազարդեր, որոնք կցուցադրվեն ժամանակացույցով նախատեսված ցացահանդեսին: Այդ իրերը ArtաՍահման արվեստանոցում ապրիլի 5-ին կայանալիք ցուցահանդեսի ժամանակ հնարավոր կլինի վաճառել հրավիրված հյուրերին՝ փոխհատուցելով անհրաժեշտ նյութերի հայտում նշված գնման ծախսերը:
  2. Փարաջանովի-100 միջոցառման համատեքստում ոսկեգործական լաբորատորիան ներկայացնում է Փարաջանովի թալլերներ նախագիծը:

Միջին դպրոցի երեք սովորողներ՝

Ավետ Սարդարյան

Աղաս Աբրահամյան

Էրիկ Օհանյան

գլխավորում են այդ նախագիծը, արդեն կատարվում են աշխատանքներ բարձրորոակ թալլերների ձևավորման համար, ստեղծվում եմ էլ. ֆայլերը, որոնցով այնուհետև կկատարվր 3D տպագրություն և կառաջանա փարաջանովյան ոճով ձևավորված մանյակ: Նախագծին մասնակցում են նաև մյուս ոսկեգործները, իրենց կողից պատրաստված՝ իրենց անվանատառերով թալլերները կլրացնեն էլեկտրոնային եղանակով ստացված իրը և հնարավորություն կտան ցուցադրվելու ավելի ՙՙարտահայտիչ՚՚ եղանակով:

Նախագծի ժամկետ մարտ-ապրիլ ամիսներ՝ ժամկետները կճշգրտվեն և կնշվեն՝ աշխատանքն ընթացքի մեջ է:

Անհրաժեշտ նյութեր

  1. Թթվածին- 1 բալոն(3500դր)
  2. Ոսկերչական ձուլման համար գիպս-1 պարկ (17000դր)
  3. Ձուլման համար մոդելային ալոյ- 2 գույնի ալոյ, դեղին-700գր(21000դր), սպիտակ-100գր(6000դր)
  4. Կախազարդի թել- 50մ(7500դր)

    «Փարաջանով-100» նախագծի շրջանակում

    Նախագծի իրականացման ընթացքը

    Նախագիծն իրականացվելու է Ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սորողների հետ:

    Փարաջանովի Նռան գույնը ֆիլմի զարդերից և աքսեսուարներից ներշնչված թալերների պատրաստում՝ արույրց: Կոպեկները կպատրաստվեն անհատական, սակայն հետագայում դրանցով կզարդարենք գլխազարդը՝ տարազային հագուստով կրելու նպատակով:

    Սովորողների կողմից կիրականացվեն անհատական նախագծեր, որոնք միանալով դառնում են թիմային նախագիծ:

    «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում նախատեսված է կանանց և մայրերին Փարաջանովյան նվերի առաջարկ:

    Արդյունքները հրապարկվելու են դասավանդողի և մասնակից սովորղների բլոգներում, ինչպես նաև Հյուսիսային դպոց-պարտեզի ենթակայքում:

    Կանանց և մայրության տոնի մի ամսյակի շրջանակում բաց դաս-ցուցադրության կազմակերպում:

    «ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՈԴԻՍՈՒԹՅՈՒՆ»ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

    ՄԱՍ 2«ԶՎԱՐԹՆՈՑ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ»

    Ուղևորության երկրորդ նշանակակետը Զվարթնոցն էր:

    Սկզբում այցելեցինք թանգարանի փակ հատվածը ծանոթանալով միջին դարերում կառուցված ճարտարապետական — հոգևոր կոթողի պատմությանը, կառուցվածքին, նշանակությանը և զարթանախշերին:

    Այնուհետև տեղափոխվեցինք թանգարանի բացոթյա հատվածը: Բոլորիս պարզ դարձավ հուշակոթողի մեծությունը և շինարար ճարտարապետների կողմից կատարված գեղագիտական բարձր որակի աշխատանքը, պահպանված ճարտարապետական դետալների դիտարկման շնորհիվ:

    Դիտողական տեղեկատվությամբ հագեցած և նոր մտքեր ու ստեղծագործական ոգևորում առաջացնող ճանապարհորդությունն ավարտվեց Զվարթնոցում կատարած միասնական նկարով:

    «ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՈԴԻՍՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

    Նախագծի անվանում`«Սուրբ Գեղարդի ոդիսություն»

    Ճամփորդության ժամանակահատված` Հունվարի 16

    Վայր` «Մայր Աթոռի թանգարան», ք. Էջմիածին, «Զվարթնոց արգելոց թանգարան», ք. էջմիածին

    Մասնակիցներ` Քոլեջի, Միջին և Հարավային դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի«ՀայԶարդ» նախագծի սովորողներ, լրացուցիչ կրթության սովորողներ:

    Նպատակ՝ Գեղագիտական երևակայության զարգացում, հայրենագիտական տեղեկատվության ձևավորում, ազգային ոսկեգործական պատմության հետագծի ուսումնասիրում:

    Օգտակար հղումներ

    «ՀԱՅԶԱՐԴ» նախագիծ

    «Դավթի Գեղարդը»

    Համակարգող` Վարպետ Դավիթ Պետրոսյան

    Օգնական` Լենա Ղազարյան

    Մեկնում` 16.01.2024 10:30 Ոսկեգործական լաբորատորիա, Հյուսիսային դպրոց

    Վերադարձ` 16.01.2024 16:00 Ոսկեգործական լաբորատորիա, Հյուսիսային դպրոց

    Երթուղի

    Մեկնում՝  Երևան-Էջմիածին

    Վերադարձ` Էջմիածին-Զվարթնոց-Երևան

    Վճար` 1500դր.

    Նախահաշիվ`

    Տրանսպորտ- 15000դր.

    Թանգարանի մուտքի վճար Էջմիածնի մայր տաճարի թանգարան դպրոցականներ-200դր., ուսանողներ-300դր., մեծահասակներ-500դր.

    «Զվարթնաց արգելոց թանգարան» մինչև 12տ- անվճար, 12-18 տարեկան 750դր., 18+ -1500դր., գիդի ծառայություն- 3000դր.

    Փոխադրամիջոց` Mercedes Sprinter 60LD077

    Վարորդ` Կոկեյան Խաչիկ հեռ. 077510216

    Մասնակիցներ

    Միջին դպրոցի սովորողներ՝
    6-րդ դասարան

    1.Նատալի գալստյան 6.3
    2.Դանիելա Խուտոյան 6.3
    3.Իռեն Գալստյան 6.2
    4.Սոնա Գալստյան 6.2
    5.Օֆելիյա Հովհաննիսյան 6.1

    7-րդ դասարան

    6.Վաչե Փիրվերդյան 7.9
    7.Աղաս Աբրահամյան 7.9
    8.Գագիկ Գևորգյան 7.8
    9.Ավետ Սարդարյան 7.9

    8-րդ դասարան

    10.Էրիկ Օհանյան 8.6
    11.Առնակ Վերմիշյան 8.9
    12.Ադոնիս Քեշիշյան 8.9

    Հարավային դպրոցի սովորողներ՝

    1.Դավիթ Սիրեյան 5.2
    2.Սոֆի Թումասի 4.2

    Քոլեջի սովորողներ՝

    1.Կարեն Մարգարյան
    2.Մինաս Գրիգորյան

    Լրացուցիչ կրթության սովորողներ՝

    1.Էրիկ Գրիգորյան


    Big Cristmas Market

    Ահա և ավարտին մոտեցավ Ոսկեգործական լաբորատորիայում սովորողների կողմից ստեղծված ՄՍԿՀ լոգոն պատկերող բազմակի նշանակություն ունեցող իրի պատրաստման աշխատանքները:

    Հատկանշական է, որ բոլոր աշխատանքները տարվել են դասապրոցեսի ընթացքում:

    BigCristmas Market-ին կներկայացվեն մեր բոլոր սովորողների, ինչպես նաև լրացուցիչ կրթության մասնակիցների կողմից ստեղծված ամանորյա զարդ-բրիլոկները:

    Շատ ուրախ կլինենք տեսնել դրանք ամանորյա զարդարանքում, քանի որ սովորողները օգտագործելով իրենց ձեռք բերված հմտությքունները, մեծ սեր են դրել աշխատանքի ընթացքում:

    Արդեն ձեռք է բերվել համապատասխան փորձառություն և անհրաժեշտության դեպքում ցանկացած քանակի նման զարդեր հնարավոր կլինի արտադրել տարբեր համաձուլվածքներից:

    Big Christmas Market նախագծի ընթացիկ աշխատանքներ

    Արվեստ_Արհեստ հավաքի շրջանակում պատրաստվող բազմակի նշանակության ոսկեգործական իրի պատրաստման աշխատանքներն ընդանում են համաձայն նախատեսված գրաֆիկի:

    Արդեն ավարտվել են էլեկտրոնային նախագծման և 3D տպագրության փուլերը:

    Իրի պատրաստումը մտնում է կաղապարագործական տեխնոլոգիական փուլ, որից հետո հնարավոր կլինի անհրաժեշտ քանակի նախատեսված համաձուլվածքով ստանալ ձուլածո կիսապատրաստվածքներ, որոնց վերջնական մշակումը, սարգահատումը կիրագործվի կրթահամալիրի ոսկեգործ սովորողների կողմից, որոնք ձեռք են բերել հմտությունների ուսումնական 4-րդ փուլում: Աշխատանքների կատարման ը նաև ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ոսկեգործական լաբորատորիա հաճախող լրացուցիչկրթության սովորողները:

    ՄՍԿՀ-ի զինանշանը պարունակող խորհրդանշական իրիը հնարավոր կլինի արտադրել անհրաժեշտ քանակով և անհրաժդշտ համաձուլվածքից ցանկացած ժամանակ հենց սովորողների ուղիղ մասնակցությամբ:

    Համաձուլվածքի ընտրությունը պայմանավորված է անհրաժեշտ ինքնարժեքի փաստով: Նշանակություն և կիրառելիությունը բազմազան են կարելի է օգտագործել որպես

    • մեդալ- շքանշան երեք անվանակարգերի համար (ոսկի, արծաթ, բրոնզ)
    • բանալու կախազարդ (բրիլոկ)
    • ամանօրյա տոնածառի համար նախատեսված զարդ

    Ձմեռային ճամբար

    Ձմեռային ճամբարի ընթացքում «Ոսկեգործական լաբորատորիան» ընդունելու է սովորողներին համապատասխան իրենց ձևավորված դասացուցակների: Աշխատանքները շարունակվելու են ըստ ընթացիկ նախագծերի:

    Design a site like this with WordPress.com
    Get started