Ոսկեգործական լաբորատորիայի 2023-2024 ուս. տարվա զարգացման ծրագիր և օրացույց

Ոսկեգործական լաբորատորիայի շարունակական զարգացման և մատուցվող դասավանդման (մասնագիտական ուսուցման) որակի բարձրացման, ինչպես նաև «ոսկեգործություն» ընտրություն առարկա ընտրած սովորողների քանակի ավելացման պատճառով լաբորատորիայում առկա է փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն: Այդ իսկ պատճառով նախատեսում եմ առաջարկել 2023-2024 ուս. տարվա ընթացքում իրականացնել հետևյալ փոփոխությունները՝ բաղկացած երկու բաղադրիչից, ուսումնաարտադրական և մարքետինգային, ըստ հաջորդաբար առաջարկվող նախագծերի, որոնց բովանդակության հակիրճ նկարագրությունը կբերվի ստորև, ինչպես նաև կնշվի 2023-2024 ուս. տարվա ընթացքում երբ է նախատեսվում իրականացնել ստորը նշվածը՝ ըստ նախնական օրացույցի:

Ոսումնաարտադրական բաղադրիչներ

  • Ոսկեգործական դազգահների աթոռների, լուսատուների նորացում:

Թվով 7 ոսկեգործական դազգահները, որոնք օգտագործվում են լաբորատորիայում սկսած 2019 թվից բազմիցս վերականգնվել են ր բազմիցս վերանորոգվել են: Այժմ իրենք գտնվում են հիմնականում անմխիթար վիժակում և վերականգնման այնուհետ երկարատև շահագործման ենթակա չեն: Բացի այդ սովորողները թևակոխելով ուսումնական 3-րդ փուլ (երբ անհրաժեշտ է աշխատանք դազգահի արջև) չեն ապահովվում անհատական աշխատանքային տեղամասով, նորացված դազգահները թույլ կտան 7-ի փոխարեն սպասարկել միարժամանակ շուրջ 14 սովորող:
Կարևոր է, որ հոկտեմբերի նախատեսվում է պրոֆիլային մասնագիտական կրթություն ունեցող քոլեջների սովորողների մրցույթ իրականացնել հենց ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիայում: Անհրաժեշտ և կարևոր պայման է համապատասխան քանակի աշխատունակ դազգահների և օժանդակ սարքերի (լուսավորություն, դազգահային աթոռ) առկայությունը:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ավելի հստակ օրերը նշված կլինեն ըստ հաստատված նախագծերի:

  • Քիմիական, օդափոխիչ պահարանի ստեղծման աշխատանքների ավարտ

Քիմիական, օդափոխիչ պահարանը կարևոր բաղադրիչ է դառնալու ոսկեգործականլաբորատորիայում, քանի որ ապահովելու է միջառարկայական կապը քիմիա առարկայի հետ: Նախատեսվում է քիմիայի ուսուցիչների հետ փոխադարձ քննարկման արդյունքում ստեղծել համագործակցային դաշտ, որտեղ սովորողը ուղիղ օրինակներով, լաբորատոր փորձերով կկարողանա տեսնել նյութի` մասնավորապես մետաղի կամ թանկարժեք մետաղների քիմիական վերափոխումների լաբորատոր ցուցադրումը: Նմանատիպ միջառարկայական համագործակցություն պատրաստվում ենք իրականացնել նաև ֆիզիկա առարկայի հետ կապված`ջերմաքիմիական, ջերմային, ֆիզիկական ազդեցությոունների ուսումնասիրության լաբորատոր փորձերի ցուցադրմամբ: Այն նույնպես կապված է լինելու ֆիզիկա առարկայի դասավանդող ուսուցիչների հետ` համագործակցային նախագծերով: Օդափոխիչ պահարանի ստեղծման աշխատանքների մետաղական մասը ավարտված է, մնացել է փայտայինը: Աշխատանքները ավարտին հասցնելու համար 25.05.2023-ին կրթահամալիրի տնօրենի էլ. փոստին ուղարկված է համապատասխան հայտ:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել հոկտեմբերնոյեմբեր ամիսներին, ավելի հստակ օրերը նշված կլինեն ըստ հաստատված նախագծերի:

Ակնագործական տեղամասեր:

  • Քարերի տեղադրման (закрепка) համար 3 համալիր-հանգույցի ձևավորում

Ոսկեգործական արվեստի կարևոր բաղադրիչ է քարերի տեղադրումը (закрепка): Բացի դասավանդման ընթացքում նոր գիտելիքների ուսումնասիրության հնարավորությունից հաժախող սովորողների, ուսանողների համար նոր մասնագիտացման ուսումնասիրության հնարավորություն է, որը կարևոր դեր է խաղում մասնագիտական կողմնորոշման համատեքստում: 3 հանգույցի առկայությունը, որոնցից մեկը նախատեսված է դասանդող վարպետի համար, իսկ երկուսը սովորողի, ուսանողի թույլ կտա ապահովել սկզբնական անհրաժեշտ արդյունավետությունը:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել հունվար-մարտ ամիսներին, ավելի հստակ օրերը նշված կլինեն ըստ հաստատված նախագծերի:

  • Բնական և արհեստական կիսաթանկարժեք միներալների և բյուրեղների հղկման, երեսակման (огранка) երկու բազմաֆունկցիոնալ հանգույցի ձևավորում:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել ապրիլ-հունից ամիսներին, ավելի հստակ օրերը նշված կլինեն ըստ հաստատված նախագծերի:

Մարքետինգային և վաճառքների կազմակերպման բաղադրիչ:

  • Ոսկեգործական լաբորատորիայում ստեղծված աշխատանքների ցուցադրությունների, ցուցահանդեսների կազմակերպում գովազդում:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել շուրջ տարյա, համագործակցելով և ներգրավելով «Դիզայներ-Տեխնոլոգներ»-ի խմբի գործընկերներին:

  • Համացանցային համապատասխան հարթակներում մեդիա, SMM աշխատանք:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել շուրջ տարյա, համագործակցելով և ներգրավելով՝ Էլյա Սահակյան, Լենա Նալբանդյան, Անահիտ Կիրակոսյան մասնագետ-գործընկերներին:

2023-2024 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

Վերջին 4 տարիների ըթնացքում Ոսկեգործական լաբորատորիան հասցրել է ընդլայնվել և ձեռք բերել 4 ենթալաբորատորիա՝ Ընդահնուր ոսկեգործական լաբորատորիա, 3D ոսկեգործական մոդելավորման ենթալաբորատորիա, Ձուլագործական-քիմիական ենթալաբորատորիա, Գեղարվեստական դարբնոց-մեխանիակական ենթալաբորատորիա: Բոլոր ենթալաբորատորիաները ունեն իրենց անհատական և զարգացման նախագծերը:

«Ոսկեգործություն» ընտրության ծրագրի տևողությունը նոր ընտորղի համար կազմում է 1 ուսումնական տարի: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական մոդուլներից՝

1.Էսքիզավորում

  Երևակայության մեջ առաջացած վիզուալ օբյեկտների պատկերում թղթի վրա, մեկնաբանություն, զրույց, բացատրություն, վերլուծություն… :

2.Մոդելի պատրաստում

  Պատկերված էսքիզի պատրաստում պլաստիրինով, այնուհտև՝ մոդելային մոմով:

3. Ձուլում

  Մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներ:

4. Սարգահատում-հղկում

  Ձուլված իրերի մշակում, սարգահատում՝ օգտագործելով հետևյալ գործիքները՝  անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր  կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա…

Առաջին երկու մոդուլները յուրացվում են առաջին կիսամյակում, մյուս կիսամյակում վերջին երկու մոդուլները յուրացնելուց հետո ամփոփվում է և կազմակերպվում արդեն ավանդույթ դարձած Ոսկեգործական ցուցահանդեսը:

Հետևյալ ծրագրով իրականացվող նախագծերի ժամանակ գործում են բոլոր ենթալաբորատորիաները: Հիմնական և շարունակական նախագծերն են՝ «Ստեղծագործական շախմատ»-ը և «Կինդեռ» հավաքածուն:

Մյուս ենթալաբորատորիաների զարգացման և նախագծերի վերաբերյալ՝

  1. Ձուլագործական-քիմիական ենթալաբորատորիա

ա) «Քիմիական ոսկեգործության մեջ»

 Այս նախագծի իրականացման համար աշխատանքների կեսը իրականացված է: Խոսքը գնում է խոշոր օդափոխիչ պահարանի պատրաստման ավարտի մասին՝ առկա է պահարանի մետաղական կառուցվածքը և նախատեսված օդափոխիչ համակարգը: Նպատակն է՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողների մոտ առաջացնել ակնառու հետաքրքրություն նյութագոյացման, քիմիական պրոցեսների նկատմամաբ՝ դարձնելով դասապրոցեսը ավելի հետաքրքրաշարժ և գիտաունակ: Դրա հետևանքով՝ մանկավարժական հմտությունների կիրառմամբ, կրտսերից մինչև ավագ սերնդի սովորողների մոտ կառաջանա հավելյալ մոտիվացիա հետազոտական գործունեության նկատմամբ՝ հենց բուն հանրակրթական քիմիա և ֆիզիկա առարկաների ուսումնասիրության բնագավառում, չհաշված, որ այդ լաբորատոր փորձերը կազմում են ոսկեգործության մեջ կարևոր հանգույց: Բնականաբար բոլոր սարքերը, սարգավորումները, օգտագործվելիք քիմիական նյութերը համապատասխանելու են անվտանգության տեխնիկայի և էկոլոգիայի համապատասխան ստանդարտներին: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ՝ նշված է հայտում:

բ) Նույն լաբորատորիայում գտնվող ակնագործական մշակման համար նախատեսված, ձևափոխման ենթակա՝ բրուտագործական պտուտակները  ծառայելու են «Կաբոշոն» ակնագործական նախագծի համար: «Կաբոշոն» ակնագործական նախագիծը իրենից ներկայացնում է հետևյալը՝ սարքերի համապատասխան ձևափոխությունը իրականացնելուց, անհրաժեշտ պակաս գործիք սարքերը լրացնելուց հետո կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողներին հնարավորություն ստեղծել  կիսաթանկարժեք քարերի հղկում կատարել հենց լաբորատորիայում՝ ստանալով տարբեր չափերի և ձևերի թանկարժեք, կիսաթանկարժեք միներալներից հղկված ոսկեգործական քարեր: Նպատակն է՝ սովորողների մոտ ստեղծել նախնական գիտելիքներ միներալների ֆիզիկական տեսքի և հատկությունների վերաբերյալ: Նաև կարևորում եմ ծանոթացնել Հայաստանի ընդերքում առկա թանկարժեք և կիսաթանկարժեք միներալներին: Դա հնարավորություն կտա ավարտի հասցնել նախորդ և ընթացիկ փոխհամակցված նախագծերը՝ խոսքը գնում է «Ստեղծագործական շախմատ» նախագծի վերավբերյալ, որի շախմատադաշտը բաղկացած է լինելու բազմատեսակ մինելարներից, հղկված սալիկներից:

2. Գեղարվեստական դարբնոց-մեխանիակկան ենթալաբորատորիա

 Դարբնոցային հատվածը լինելով կահավորված, օգտագործվելու է «Պայտ» և «Հայոց սվին» նախագծերի իրականացման  համար:

ա) «Պայտ» նախագիծ

  Կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողներին ցուցադրվելու է և ուսուցչի օգնությամբ իրականացվելու են տարբեր չափերի սմբակավոր կենդանիների համար նախատեսված պայտեր: Նպատակն է՝ բազմաթիվ պայտերի պատրաստման հետևանքով իրենց միջից ընտրել լավագույները և պայտերը ամրացնել կրթահամլիրում գտնվող սմբակավոր կենդանիների սմբակներին: Այդ բոլորը համեմված ծիսական կարգով և գեղեցիկ արարողությամբ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Սովորողները այս միջոցով կծանոթանան պողպատի տարբեր համաձուլվածքների փոփոխություններին և դեֆորմացիաներին՝ ջերմային և ֆիզիկական ազդեցության տակ, որի հետևանքով հասկանալի կդառնա տարբեր ազդեցություններից կիրառական իրի առաջացման ճանապարհները: Նաև հայրենագիտական առումով կարևոր, քանի որ ակնագործությունը մեր կարևոր պատմական էջերից է:

բ) «Հայոց սվին» նախագիծ

  Դարբնագործության կարևոր ճյուղերից է զինագործությունը :Պատրաստվելու են ոչ մեծ չափերի, անվտանգության չափանիշները հաշվի առած սվիններ՝ դամասկյան պողպատից: Նպատակն է՝ կրտսերից ավագ սերնդի սովորողների մոտ հմտությունների առաջացումը գործիքաշինության բնագավառում:

3. 3D ոսկեգործական ենթալաբորատորիա

Լաբորատորիայի նկարագրություն՝

Այն բաղկացած է երկու մասից՝ համակարգչային և 3D տպագրական: Համակարգչային հատվածում իրականացվելու է 3D ծրագրերի (Rinoceroz, Matrix, Zbrash) ուսումնասիրություն և ուսուցում: Տպագրական հատվածում տեղադրված են Prozen և Solid skape տիպի տպիչներ: Տպիչների վրա իրականացվելու է սովորողների հողմից ստեղծված վիրտուալ օբյեկտների տպագրությունը և լաբորատոր փորձեր վիրտուալ օբյեկտների որակական և չափային հատկանիշների, ինչպես նաև տարբեր մոդելային նյութերի տպագրության ու հատկությունների փոփոխության հետ կապված:

Նախագծեր

Նախատեսվում է միջին, ավագ դպրոցների և քոլեջի սովորողների հետ իրականացնել անհատական նախագծեր իրերի վիրտուալ նախագծման և դրանց տպագրության հետ կապված: Այնուհետ տպագրված իրերից դասական ոսկեգործական տեխնոլոգիաներով կպատրաստվեն վերջնական տեսք ունեցող իրեր:

Նախագծերի հղումներ՝

(ըստ ձևավորման)

4. Ընդհանուր ոսկեգործական լաբորատորիայի դազգահների փոխարինման, վերազինման նախագիծ

Նախագծերը ըստ ձևավորման

Ոսկեգործություն ընտրությամբ 9-րդ դասարանի սովորողների համար նախատեսված ծրագիր

Ավագ դպորցի սովորողների, ինչպես նաև քոլեջի ուսանողների հետ ուսուցման պրոցեսը ավելի մասնագիտացված է կատարվում: Նաև նշեմ, որ հատուկ ուշադրություն է դարձվում 9-րդ դասարանի սովորողներին՝ ոսկեգործության ամբողջ պնակին ծանոթացնելով, փորձում ենք գտնել նրանց ավելի հոգեհարազատ բաժինը, որպեսզի նրանք կողմնորոշվեն իրենց ապագա մասնագիտության հարցում:

Խոսքը հետևյալի մասին է. այսպես թե այնպես հեղինակային դպրոցը աշխատում է հետևյալ սկզբունքներով՝ պրոցեսի շարունակելիության, անընդհատ նոր հետաքրքրությունների առաջացման և սովորողներին մոտիվացնելու: Դրա հետևանքով այս տարի էլ միջին դպրոցից, նախորդ ուսումնական տարվա ոսկեգործություն ընտրությամբ աշակերտներից արդեն 9-րդ դասարանում ներկա կլինեն: Բացի այդ, «Ոսկեգործություն» ընտրության առարկան նոր ընտրած սովորողներին թ՛ե տղաներին, թ՛ե աղջիկներին սպասվում է հետևյալ հետաքրքիր ոդիսությունը, որը կապված է նախամասնագիտական ընտրության և կրթության հետ: Ավելի խորացված ուսումնասիրելու ենք գծագրությունը և գծանկարը՝ դիզայնը: Դասեր են անկացվելու խորը նկարագրությամբ նյութերի կառուցվածքաբանության և իրերի առաջացման տեխնոլոգիաներին՝ ավանդական և ժամանակակից: Լաբորատոր փորձեր են կատարվելու՝ ձուլման և քիմիական մշակման գործընթացները իրականացնելիս, մնացած բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրում:

2021-2022 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

2021-2022 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

  Ոսկեգործական լաբորատորիաները երեքն են: Կներկայացնեմ լաբորատորիրաների զարգացման ծրագիրը: Երեք լաբորատորիաներում կատարվող աշխատանքները փոխադարձ շախկապված են և հաճախ դասընթացների ժամանակ չենք սահմանափակվում մեկ լաբորատորիայում կատարվող գործողություններով, այլ դասապրոցեսը իրականացնում ենք ըստ անհրաժեշտության՝ տեղափոխվելով լաբորատորիայից լաբորատորիա՝ օգտվելով մոտիկ լինելուց: Ներկայացնում եմ լաբորատորիաների առանձին զարգացման ծրագրի համար նախատեսված նախագծեր.

Շարունակել կարդալ “2021-2022 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր”

Ընտանեկան Դպրոց

Այսօր ուզում ենք ներկայացնել հեռավար ուսուցման ընթացքում իրականացված <<Ընտանեկան Դպրոց>> նախագծի հետ կապված աշխատանքները:Որոշ ժամանակ անց դիտորդին կներկայացնենք արդեն իսկ ավարտուն արտ-օբյեկտները,որոնց իրականացման ժամանակ թե հեռավար դասընթացի ընթացքում թե ուսուցչի կողմից ընթացիկ դասընթացից դուրս խորհրդատվության արդյունքում մասնակից են լինում թե ծնողները թե նույնիսկ ընտանիքի մյուս անդամները՝գերդասատանի ներկայացուցիչ,կրտսեր — քույր,եղբայր,ավագ — պապիկ:

Design a site like this with WordPress.com
Get started