Տեխնոլոգիական միջավայյրային մաս
Բոլոր տեխնոլոգիական սարգերը միջոցները վերանորոգվում են կամ փոխարինվում, դասապրոցեսի ընցացքում լիարժեք ծառայելու նպատակով։
Խնամք և կարգավորումները իրականացվող ներքին հարդարանքի և բակային տարածքում։
Նախագծվում է համալրել սպառված կամ մշակման համար անպիտան վիճակի եկած արագամաշ նյութերը։
Ուսումնակրթական մաս
Ըստ ուս. պլանի Ոսկեգործություն ընտրության առարկա ընտրած սովորողների պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական երկու դասաժամ: Ոսուցումը կազմակերպվում է համաձայն կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և ընդունված ուսումնական նախագծերի հիման վրա:
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ (4,5-ՐԴ ; 6,7,8-ՐԴ ; 9-ՐԴ ; 10, 11, 12-ՐԴ ; ) ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ «ՔՈԼԵՋԻ» ՀԱՄԱՐ։
Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանի, կապված հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արվեստ-արհեստ» բնագավառի առարկական չափորոշիչի՝ «Ոսկեգործական լաբորատորիայի» գիտահետազոտական աշխատանքը ՀՊՄՀ-ի ասպիրանտուրայում շարունակվում է, ուսումնադաստիրատչական դասավանդման մեթոդաբանության ձևավորման վրա՝ Կոդ 002 «Ոսկեգործական արվեստի պարապմունքների կազմակերպման մեթոդական համակարգը» թեքնածուական ատենախոսության նյութի համատեքստում ձևավորված և ժամանակով ստուգված մեթոդաբանական մոտեցումը արդյունավետ հիմք է հանդիսանում ուսումնական գործունեությունը դրա շուջ կազմակերպելու և ուսումնական ծրագրում կիրառելու համար։ Այն բաղկացած է 5 մոդուլից իրենց ենթամոդուլներով։
1. Էսքիզավորում 2d
2․ Ծավալային էսքիզավորում 3d
3. Մոդելավորում 2d և 3d
4. Աշխատանք մետաղով
5․ Ակնագործություն
«Արվետս-արհեստ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշչին համապատասխան ուսումնական պրոցեսը կազմակերպում է «Խառը» մեթոդներով և ունի «պարուրաձև» կարուցվածք, այսինքն գիտելիքների հմտությունների և կարողությունների զարգացման ընդացքում կրտսեր (տարական), միջին (հիմնական) և ավագ դպրոցներում կիռարվում է նույն 4-5 մոդուլից բաղկացած ուսումնական ծրագիրը՝ սակայն հաշվի է առնվում՝ տարիքային առանձնահատկությունները և ոսկեգործություն առարկան ընտրած սովորողի դասապրոցեսի ներկա լինելու դասաժամերի քանակը և անհատական ցուցանիշները։ Դասարանից դասարան տեղափոխվելով «Պարուրաձև» ուսումնական գործընթացը կրկնվում է ապահովելով ռեֆլեքսիվ ընկալումը, հմտությունների, կարողությունների ավելացումը միարժամանակ մեծացնելով ծանրաբեռնվածությունը կապված պահանջների բարդեցման հետ, ոլորտային և միջառարկային գիտելիքների ավելացման հետ, գործիքակազմի, սարքերի և հաստոցների, նոր նույթերի և միներալների կիռարության ավելացման հետ, ոսկեգործական թվային բլոկի ծրագրերի և տպիչների ուսումնասիրության և աշխատանքի հետ և արդյունքների նկատմամբ օբեկտիվ ինքնագնահատման, համեմատական ինքնագնահատման, թիմային փոխադարձ գնահատման և ըստ կանոնակարգի գնահատման հետ՝ կիսամյակային ցուցադրությունների, ափոփիչ տարեկան ցուցահանդեսների տեսքով։
Դասապրոցեսի կազմակերպումը ըստ դասաժամերի բաշխված է համապատասխան կրթահամալիրային ընտրության առարկայի դասացուցակի հետևյալ կերպ
Գույներով նշված են սպասարկվող բոլոր դպրոցները

Ոսկեգործական լաբորատորիայի ուսումնական ծրագրի բաղադրչ է կազմում դասընթացների իրականացումը «Քոլեջի» ուսանողների հետ։ Դասացուցակում նշված չեն դասերի օրերը, քանի որ գրաֆիկը «Սողացող» է և նոր ուսումնական տարում կարող է կրել փոփոծություն։ Մասնագիտական կրթության համատեքստում վերը է նշված 5 մոդուլները կիռարվում են ինտեգրված ԿԳՄՍ ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից ուսումնարարների և քոլեջների համար նախատեսված «Ոսկերչություն» առարկայի դասավանդման համար ձևավորված 14 մոդուլից բաղկացած ծրագրի հետ՝ համապատասխան ժամայն բաշխվածությամբ ըստ ուսանողների կուսրերի, օգտագործելով տրամադրված՝ Եղիշե Պարույրի Մելիքսեթյանի կողմից ստեղծված «Ոսկերչական գործ ուսումնական ձեռնարկը»։
Ոսկեգործական լաբորատորիային ուսումնական ծրագրի կարևոր բաղադրիչ է կազմում ուսումնական ուղևորությունները էկսկուրսիայնները թանգարաննեով և մշակույթի վայրերով, ոլորտայն կազմակերպությունների այցելությունները, հեղինակավոր վարպետների կողմից վարպետ դասերի կազմակերպումը։ Բոլոր նման միջոցառումնները կազմակեպվում են համապատասխան կթահամլիրի օրացույցին և կանոնակագրին։
սկեգործական լաբորատորիայի ուսումնական օրացույց։ Ոսկեգործական լաբորատորիյան ըստ տարիներով ձևավորված ավանդույթի իրականացնուն է մի քանի լրացվող շուրջ տարյա թիմային նախագիծ, որանց թվում են՝, «ՀայԶարդ», «Անձնական հավաքածու», Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»։ Նախագծին մասնակցում են «Ոսկեգործություն» ընտրություն առարկան ընտրած կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների և Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, հրավիրված մասնագետներ-ընկերներ։ Ձևավորվող նախագծերը համապատասխանեցվում են կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի Գեղարվեստ ուսումնական կենտորնի, ուսումնական օրացույցի միջացոռումների և իրադարձությունների հետ։ Իրականացնելով ամփոփիչ ցուցադրոթույններ ուսումնական կիսամյակի և/կամ ուսումնական տարվա ավարտին։ Ցուցադրությունները իրականցվում են Գեղարվեստ ուսումնական կենտորնի Artասհման ցուցասրահում, «Ոսկեգործական» լաբորատորիայի տարածքում և ցանկացած այլ վայրում որը համաձայնացված է լինում Գեղարվեստի կենտրոնի հետ։
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐ, ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցի արտաքին և ներքին միջավարի պահպանման, կատարելագործման և սովորողների մոտ նոր հմտությունների, կարողությունների և գիտելիքների ձևավորման և ամրապնդման նպատակով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրված «Արվեստ-արհետս» բնագավառի չափորոշնիչներին համապատասխան՝




















































