2. Մայիսյան հավաքին սկզբում ներկայացվելու են Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագծի անփոփումը, որի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:
Ապրիլի երկրորդ կեսի ընթացքում սովորողները ավարտին են հասցնելու Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագիծը, որի ամփոփումը կիրականացվի Մայիսյան հավաքի սկզբում ըստ նախատեսվող օրացույցի:
Մայիսյան հավաքի ընթացքում ակընկալվում է ավարտին հասցված ակնագործական տեղամասը: Նախագիծը կներկայացվի օրերս՝ աշխատանքը ընթացքի մեջ է, հաստոցերի հետ կապված հիմնական խնդիրները լուծված են, ավարտին նախատեսված է կազմակերպել նորամուտ:
Մայիսյան հավաքի ավարտական փուլում նախատեսվում է իրականացնել Ոսկեգործական լաբորատորիա հաճախող սովորողների կողմից՝ ուսումնական տարվա ընթացքում, իրագործված անհատական և խմբային նախագծերի ավարտական աշխատանքների հաշվետվությունը՝ ցուցահանդեսի տեսքով: Վայրի և ժամկետի վերաբերյալ կտեղեկացվի ճշգրտումներից հետո՝ ըստ նախատեսվող ուսումնական օրակարգի և ուսումնական օրացույցի:
«Փարաջանով 100» նախագծով ընտրությամբ խմբերի տարատարիք սովորողները պատրաստում են մետաղադրամներ՝ Փարաջանովյան թալեր-կախազարդեր։ Հնաոճ կախազարդերը սովորողները ստեղծելու են երկու տարբերակով՝ մեկը՝ մայրիկի անվանատառով, մյուսը՝ իրենց։ Թալերների 3D էսքիզների հեղինակներն են Միջին դպրոցի սովորողներ Ավետ Սարդարյանը, Աղաս Աբրահամյանը, Էրիկ Օհանյանը։ Նախագծի զարգացման ընթացքում 3D տպագրությամբ նաև կներկայացվեն այդ աշխատանքները։
Մարտի ընթացքում Ոսկեգործական լաբորատորիան աշխատել է իր ողջ ներուժով, դասերն ընթացել են ձևավորված դասացուցակով: Սովորողները նախապատրաստվում են ստուգատեսերին:
Գարնանային արձակուրդներին Ոսկեգործական լաբորաորիան իր այցելուներին է ներկայացրել հետազոտական և ճանաչողական վարպետաց դասեր:
Ավարտին են մոտենում Ձոն և Փարաջանով-100 նախագծերի համատեքստում ստեղծվող զարդերի պատրաստումը:
Հաշվի առնելով միջառարկայական կապերի ապահովման կարևորությունը Ոսկեգործական լաբորատորիայում նախապատրաստվում է քիմիա և ֆիզիկա առարկաներ դասավանդող ուսուցիչների հետ միասին, մարտ ամսին կազմակերպել համատեղ նախագծեր:
Երրորդ ուսումնական շրջանը Ոսկեգործական լաբորատորիան սկսում է իր աշխատանքը համաձայն ուսումնական դասացուցակի։
Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կավարտվեն նախորդ ուսումնական շրջանից սկսած քիմիական օդափոխիչ պահարանի ստեղծման աշխատանքները։
Ոսկեգործությունը որպես ընտրության առարկա ընտրած նորեկ սովորողների հետ կատարվում է ծանոթացման և ներգրավման աշխատանքներ։
Նախորդ ուսումնական շրջանից Ոսկեգործությունը որպես ընտրության առարկա ընտրած սովորողների հետ կատարվում է անհատական և խմբային նախագծերի իմի բերում և աշխատանքների շարունակում։ Ինչպես նաև կատարվում է նոր նախագծերի առաջարկում և քննարկում։
Դարբնոց մետաղագործական լաբորատորիայում տեղի ունեցավ նորամուտ`նոր մարդիկ, նոր գործիքներ և սարքեր: Փականագործ վարպետ Ա. Մուրադյանի մասնակցությամբ և օգնությամբ կայացավ ԵԳՊԱ Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղի դասավանդող-դարբնագործ Գևորգ Մալխասյանի վարպետ դասը:
Երեք օրվա ընթացքում ոսկեգործական լաբորատորիա հաճախող տարբեր դպրոցներից ճամբարային խմբերը հնարավորություն ունեցան փորջել իրենց ուժերը դարբնագործության մեջ:
Ճամբարային խմբերը ծանոթանում էին ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումներին և ակտիվ հարց ու պատասխանի միջավայրում ձևավորում կողմնորոշում՝ որպես ապագա ընտրության առարկան «ոսկեգործությունը» դիտեարկելու մեջ:
Ճամբարի ընթացքում լաբորատորիա դասի եկող քոլեջի ուսանողները ակտիվ համագործակցում էին ավագ դպրոցի սովորողների հետ « Սովորող-սովորեցնող» նախագծերի համատեքստում:
Ազգագրության փառատոնի համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայի ակտիվիստների խումբը կազմված կրտսեր, միջին դպրոցների, քոլեջի և լրացքուցիչ կրթությամբ սովորողներից`շուրջ 18 հոգի, «ՀայԶարդ» նախագծի սահմաններում, իրականացրեց հետազոտական, հայրենագիտական, մշակութային ճամփորդություն «Սուրբ Գեղարդի ոդիսություն» խորագրով:
Փետերվարյան նախագծերի անոնս
Նախատեսվում է փետրվար ամսին իրականացնել միջառարկայական կապը ձևավորող և ամրապնդող նախագծեր, որոնց վերաբերյալ առանձին կնշվի: Քիմիա, ֆիզիկա և այլ առարկաների խմբերի հետ կապված: Դա իրականացնելու նպատակով ողջ հունվարի ընթացքում կատարվել են աշխատանքներ «Օդափոխիչ պահարանի» ձևավորման համար, դա կոգնի անվտանգ և դիտողական դարձնել քիմիայի և ֆիզիկայի հետ կապված սոկեգործական լաբորատոր փորձերը:
Սկզբում այցելեցինք թանգարանի փակ հատվածը ծանոթանալով միջին դարերում կառուցված ճարտարապետական — հոգևոր կոթողի պատմությանը, կառուցվածքին, նշանակությանը և զարթանախշերին:
Այնուհետև տեղափոխվեցինք թանգարանի բացոթյա հատվածը: Բոլորիս պարզ դարձավ հուշակոթողի մեծությունը և շինարար ճարտարապետների կողմից կատարված գեղագիտական բարձր որակի աշխատանքը, պահպանված ճարտարապետական դետալների դիտարկման շնորհիվ:
Դիտողական տեղեկատվությամբ հագեցած և նոր մտքեր ու ստեղծագործական ոգևորում առաջացնող ճանապարհորդությունն ավարտվեց Զվարթնոցում կատարած միասնական նկարով:
Կրթահամալիրի տարատարիք խումբը ժամանեց Մայր Աթոր Սուրբ Էջմիածին, ոգեշնճված նորը տեսնելու, ճանաչելու, հետազոտելու նպատակով:
Միջին դպրոցից «ՀայԶարդ» նախագծի խումբը համալրվեց ոսկեգործություն ընտրության առարկա հաճախող Հարավային կրտսեր դպրոցի սովորողներով, Քոլեջի ուսանողներով և լրացուցիչ կրթության հաճախողներով:
Ուղևորության հերոսը Դավիթ Սիրեյաննէ իր կողմից իր պատկերացման մեջ գոյացած և նյութական դարձած Սուրգ Գեղարդի հետ միասին:
«Ռուբեն Սևակ» թանգարան
Ուղևորության առաջին կանգառը Մայր տաճարի թանգարանն էր: Գիդի ուղեկցությամբ շատ ճանաչողական էքսկուրսիա ստացվեց:
Թանգարանում ցուցադրվում է Սուրբ Էջմիածնի բարերար Տիար Հովհաննես Չիլինկիրյանի՝ Հայ Եկեղեցուն նվիրած արվեստի գործերի հավաքածուն: Հավաքածուն ներառում է շուրջ 200 կտավ, մեջ՝ հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու երեք կտավները: Թանգարանում են պահվում և ցուցադրվում նաև բժիշկ, բանաստեղծ և արձակագիր Ռուբեն Սևակի (1885–1915 թթ.) անձնական իրերից՝ կարևոր փաստաթղթեր, արվեստի գործեր և գրական գործեր: Ռուբեն Սևակը Հայոց ցեղասպանության նահատակներից է, ով 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվել է Օսմանյան կառավարության կողմից, ապա սպանվել նույն թվականի օգոստոսի 26-ին:
ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Թանգարանի գանձարանից ներկայացված էին մի քանի սուրբ առտեֆակտեր, որոնց մեջ է Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որն էլ հիմք հանդիսացավ մեր հետազոտական ուղևորության: Բոլորիս համար չափազանց հետաքրքիր տեղեկատվություն ստացանք գիդից:
Գիդի խոսքը ժամանակ առ ժամանակ ըմդհատվում էր մեր խմբի սովորողների աշխույժ մեկնաբանություններով: Մեզ թույ տվեցին նկարահամվել և տեսագրություն կատարել:
Այդ ընթացքում մեզ մոտեցավ և իր խոսքով ջեր ողջյունեց թանգարանի տնօրեն Սուրբ Հայր Ասողիկը:
2023-2024թ.թ. ուսումնական տարին սկսեցինք մի նոր նախագծով, որը կոչվեց «ՀայԶարդ»: Հիմնականում այն վերաբերվեց ՄՍԿՀ-ի Միջին դպրոցի սովորողներին, որոնք հերթական անգամ ընտրել էին «Ոսկեգործությունը» որպես ընտրության առարկա: Կարևորը այն է, որ սովորողների մեծ մասը հաճախելով կրտսեր դպրոցից, կամ Միջին դպրոցի նախորդ դասարանից, արդեն ունէին ձևավորված փորձառություն, շատերի աշխատանքներն էլ մասնակցել էին ցուցահանդեսների: Հենց դա հնարավորություն տվեց սկսել նոր հետազոտական, հայրենագիտական նախագիծ, որի գլխավոր նպատակն է սովորողների ստեղծագործական ոսկեգործական իրերը պատրաստելիս նոր ուղվածություն տալը` կապված ազգային մշակույթի, ավանդույթների, ծիսականության, սիմվոլների կիրառության հետ:
«ՀայԶարդի» ոգեշնչումը և հետազոտական մոտեցումը սկսեց տարածվել նաև կրտսեր դպրոցներում սովորողների վրա, որի հետևանքով Հարավային դպրոցի սովորողներ Դավիթ Սիրեյանը և Սոֆի Թումասին սկսեցին ակտիվորեն օգտվել Ոսկեգործական լաբորատորիայում առկա ոլորտային գրականությունից և նյութերից: Արդյունքում սկսեցին ձևավորվել առանձնահատուկ, ազգային պատկանելիությունը շեշտող ոսկեգործական անհատական նախագծեր:
Դրանցից առաջինը եղավ հենց Դավիթ Սիրեյանի կողմից երկար հետազոտական և փորձարարական պրպտումների արդյունքում առաջացավ, իր երևակայության արգասիք «Սուրբ Գեղարդ» մոդելը:
«Դավթի Գեղարդը» առիթ դարձավ ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելու արդեն ամբողջ խմբով և որոշվեց հետազոտական այցով ուղևորվել Էջմիածնի Մայր Աթոռի թանգարան, տեսնելու իրական Սուրբ Գեղարդը, նաև մյուս մյուս արժեքավոր գանձերը:
Դասապրոցեն իրականացվում է ըստ դասացուցակի բոլոր դպրոցների հետ: Սովորողներն ասիճանական զարգացումներ են ապրում, ոսկեգործություն ընտրության առարկան առաջին անգամ ընտրած սովորողները թևակոխել են երկրորդ ուսումնական փուլ`ծավալային էսքիզների իրականացման փուլ, իրենցից առավել ջանասերները երրորդ փուլ, որտեղ իրականացնում են իրենց անհատական նախագծային աշխատանքները մոդելային մոմով:
Այն սովորողները, որոնք նախորդ տարիներից են հաճախում ոսկեգործություն ընտրության առարկայի դասերին, սկսել են իրականացնել ստեղծագործական աշխատանքներ ավելի բարդ բովանդակությամբ, երկրաչափությամբ, տեխնոլոգիական բարդությամբ:
Նոյեմբեր ամսվա ընթացքում դասապրոցեսներն անցկացնելուց զատ գործընկերային այցելությունների համատեքստում հյուրընկալել ենք և ներկայացրել ոսկեգործական լաբորատորիայի ուսումնական գործընթացները և ձեռքբերումները:
Ոսկեգործական լաբորատորիայում ձևավորված պայմանագրերի հիման վրա իրականացվում է լրացուցիչ կրթության գործընթացը: Սովորողները դասապրոցեսի ընթացքում ուսումնասիրում են դասավանդվող առարկան ըստ նախատեսված ուսուցման փուլերի, առայժմ գտնվում են առաջին`էսքիզավորման, ճաշակի զարգացման, աշխարհայացի ընդարձակման, ինքնաճանաչման փուլում:
Սեբաստացու օրերին, բացի ներդպրոցական միջոցառումներից ոսկեգործական լաբորատորիայում 2 օր`երկու փուլով, կայացավ միջազգային worldskills մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, որտեղ քննական հանձնաժողովի անդամ էի:
Wordskills-ի չափորոշիչներին համապատասխան հաղթեց ուժեղագույնը, ով 2024 թվականին Լիոնում կներկայացնի Հայաստանը Worldskills-ի համաշխարհային մրցույթում:
Սեբաստացու օրերի շրջանակներում ոսկեգործական լաբորատորիայում թարմացվել է ոսկեգործություն առարկան ընտրած սովորողների կողմից պատրաստված զարդերի ցուցադրությունը:
Ուսումնական ծրագրին համապատասխան կան սովորողներ, ովքեր արդենգտնվում են մոդելային երրորդ փուլում, քանի որ ցուցաբերում են բարձր առաջադիմություն:
Ցուցահանդես վաճառքի վերաբերյալ
Շատերին հետաքրքրում է թե արդյոք հնարավոր է գնել այդ իրերը?
Պատասխանը դրական է իհարկե հնարավոր է, միայն թե դրա համար անհրաժեշտ է հետևալը.
ցուցադրության մեջ ընտրված իրից պատրաստվում է արծաթյա կրկնօրինակ և պահպանելով բնօրինակը կարող ենք իրագործել վաճառքը:
Ոսկեգործական լաբորատորիայի ստեղծագործական միջավայրը պարարտ հող է ստեղծում մանկական գեղեցիկ զգացմունքների առաջացման համար: Տեսագրության մեջ պատահական նկատեցինք այս գեղեցիկ մանկական շփումը ու դա տեղի է ունենում հենց Սեբաստացու օրերի ընթացքում: Մեր փոքրիկ մոդելները՝ Արևելյան դպրոցից ոսկեգորխական իրեր մոդելավորելիս մոդելավորում են նաև ապագա մեծ սերը: