Եռօրյա ճամբար Արատեսում

Ժամանակացույցը 30.04-02.05
Վայրը՝ «Արատես» դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ ապրիլի 30 ժամը՝ 07:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ՝ մայիսի 2 ժամը՝ 19:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամբարի պատասխանատուներ ՝ Դավիթ Պետրոսյան, Արմինե Ավետիսյան
Մասնակիցներ ՝ Քոլեջի «Զարդակիրառական արվեստ», «Ոսկեգործություն» բաժնի ուսանողներ, շրջանավարտներ
Մեկնում ՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Տիգրանաշեն-Չիվա-Արենի-Վերնաշեն- Շատին-Արատես
Վերադարձ՝ Արատես- Հերմոն- Եղեգիս- Շատին- Գետափ- Արենի- Վեդի-Վեդիի ջրամբար-Արտաշատ-Երևան


Նպատակը

  • Ուսումնական գարունը Արատեսում
  • Արատեսի վանքի պատմագեղագիտական ժառանգության հետազոտում, պահպանում և տարածում ժամանակակից կրեատիվ ոսկեգործական դիզայնի և տեխնոլոգիաների օգտագործմամբ
  • Ավանդույթի ձևավորում՝ նմանատիպ շարունակելի նախագծերի իրականացում
  • Նորաստեղծ 3D լաբորատորիայի, սովորողների գիտելիքների և տեխնոլոգիական հնարավորությունների թեստավորում

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Հայերնագիտական, կրթամշակութային, քայլարշավային
  • Քննարկումներ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ, սեմինար
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում

Նախահաշիվ՝

  • Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 8000 դրամ։
  • Տրանսպորտ 80000դրամ, 40000 -ը մասնակիցները, 40000-ը կրթհամալիրի աջակցությամբ

Վարորդ՝

Սերոբյան Սամվել՝ 094728727, 60DA077 մերսեդես սպրինտեր բեռնախցիկով

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • տաք հագուստ
  • ուսապարկ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար
  • կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • անհատական ճամփորդական սպասք/ պլասմասե,/ լվանալու ենթակա
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • ձեռքի լազերային լապտեր
  • Նշված սովորողների մոտ նոթբուքի առկայություն
  • Տեսախցիկ

Արդյունք

  • Արդյունքները կլուսաբանվեն բլոգում

Ճամբարային առօրյան ըստ օրերի

Առաջին օր՝ 30.04

  • Մեկնում Սուրբ Երրորդության եկեղեցու բակից
  • Կանգառ Սմբատաբերդ
  • Քայլարշավ Եղեգիսում՝ Զորաց եկեղեցի
  • Ժամանում Արատես, տեղավորում
  • Սննդի կազմակերպում
  • Ազատ ժամ
  • «Արատեսյան զարդանախշ»  նախագիծ
  • Ընթրիք
  • Քննարկումներ, վերլուծություններ

Երկրորդ օր՝ 01.05

  • Վերկաց, հիգիենայի ժամ 9:00
  • Առավոտյան մարմնամարզություն,
  • Նախաճաշ
  • Ծառերի խնամք, փայտի հավաքում, տարածքի ձևավորում
  • «Արատեսյան զարդանախշ»  նախագիծ
  • Ճաշ
  • Տարածքի էսթետիկական տեսքի փոփոխություն
  • «Արատեսյան զարդանախշ»  նախագիծ
  • Ընթրիք
  • Քննարկումներ խարույկի շուրջ
  • Բացօթյա, տեխնո-երաժշտության կատարում-ունկնդրում

Երրրորդ օր՝ 02.05

  • Վերկաց, հիգիենայի ժամ 9:00
  • Առավոտյան մարմնամարզություն,
  • Նախաճաշ
  • Տարածքի խնամք, աղբի տեսակավորում, տնակների հանձնում
  • Արատեսյան քայլքեր՝ Խաչոց ձոր
  • 14:00 Իրերի տեղավորում վերադարձի համար

Մասնակիցներ՝

  1. Դավիթ Պետրոսյան — Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար
  2. Արմինե Ավետիսյան — Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ
  3. Արև Տատինցյան — «Ոսկերչություն» բաժնի ուսանող
  4. Մարինե Ասատրյան — շրջանավարտ, Ճարտարապետական համալսարանի ուսանող
  5. Մինաս Գրիգորյան — «Զարդակիրառական արվեստ» բաժին, 1-ին կուրս
  6. Կարեն Մարգարյան — «Զարդակիրառական արվեստ» բաժին, 1-ին կուրս
  7. Կարեն Գաբրիելյան — «Զարդակիրառական արվեստ» բաժին, 1-ին կուրս
  8. Անիչկա Խաչատրյան — Գեղարվեստի Ակադեմիայի ուսանող
  9. Նունե Դանիելյան — Ճարտարապետական համալսարանի շրջանավարտ
  10. Էմմի Գյուրջյան — Ճարտարապետական համալսարանի ուսանող
  11. Արտուշ Մկրտչյան — Ճարտարապետական համալսարանի ուսանող
  12. Էդուարդ Իսաջանյան — Ճարտարապետական համալսարանի ուսանող
  13. Մարիամ Կարապետյան — Տնտեսագիտական համալսարանի ուսանող
  14. Գոռ Սարգսյան — Թիվ 1 տարածաշրջանային քոլեջ
  15. Գրիգ Բաղդասարյան — Թիվ 1 տարածաշրջանային քոլեջ

«Արատեսյան զարդանախշ» նախագիծ

Նախագծի անվանում՝  «Արատեսյան զարդանախշ»

Տևողություն՝ Ապրիլ-մայիս

Վայր՝ Արատես, Ոսկեգործական լաբորատորիա

Մասնակիցներ՝  Քոլեջի և Ավագ դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ

Նպատակ՝ Արատեսի վանքի ճարտարապետական զարդանախշերի, խաչքարերի և որմնապատկերների գծային վերծանում և թվայնացում:

Խնդիրներ՝

  • Եռօրյա ճամբարի ժամանակ հետազոտական, ուսումնասիրական աշխատանքներ հայկական ծիսական զարդանախշերի վերաբերյալ
  • Զարդանախշերի վերծանում
  • Ոսկեգործական 3D լաբորատորիայի սովորողների կողմից վերծանված զարդանախշերի թվային ֆայլերի ստեղծում Rhinoceroz, Matrix և Z-Brush ծրագրերի միջոցով
  • Ստեղծված ֆայլերի հիման վրա ոսկեգործական իրերի դիզայնի նախագծում, իրերի 3D տպագրություն, այնուհետև փորձնական արտադրություն 925 հարգի արծաթից
  • Կիրառական արվեստի գործառույթների օգնությամբ լայն հասարակությանը տեսանելի դարձնել Արատեսի վանքի մշակութային ժառանգությունը:

Ընթացք՝

Ապրիլի 30- հունիսի 2 Արատեսում եռօրյա ճամբարի ժամանակ ուսումնասիրված և լուսանկարված զարդանախշերը, խաչքարերը արդեն ոսկեգործական լաբորատորիայում կստանան ոսկեգործական իրի տեսք, որոնք կստեղծեն նոր ստեղծագործական ոսկեգործական հարթակ սովորողների նոր նախագծերի իրականացման համար: Մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից մատուցման նոր հնարավորություն կստեղծվի, որը կձևավորի նմանատիպ շարունակական նախագծեր:

Արդյունք՝

Արդյունքը կլուսաբանվի բլոգում:

Նախագիծ ապրիլի 12-ի Վրաստանից ժամանած հյուրերի համար

Նախագծի մասնակիցներ՝ Վրաստանից ժամանած հյուրեր, Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ

Օրը՝ ապրիլի 12

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Ժամը՝ 9.00-ից

Նպատակը և խնդիրները՝ 

  •  Հյուրերին ծանոթացնել Ոսկեգործական լաբորատորիայի գործառույթներին, ուսումնական պրոցեսին, կրտսեր դպրոցի սովորողների ուսումնաարտադրական գործունեությանը:
  • Ստացված տեղեկությունների հիման վրա 10 հոգուց բաղկացած հյուրերի խմբի հետ իրագործել փորձնական դաս անհրաժեշտ ժամանակահատվածում ուսումնական ծրագրի առաջին և երկրորդ մոդուլների տեսքով:

Ընթացքը՝

  • էսքիզի ստեղծում գծանկարի միջոցով:
  • էսքիզի ստեղծում ծեփոնի միջոցով:

Արդյունքում՝

  • Հյուրերը կծանոթանան ՄՍԿՀ-ի Ոսկեգործական լաբորատորիայի գործունեությանը:
  • Մասնակիցները կստանան իրենց պատկերացրած ոսկեգործական իրի նախատիպը:
  • Անհրաժեշտության, ցանկության դեպքում ապագայում հնարավորություն կունենան նախատիպը վերածելու վերջնական իրի:

3D ոսկեգործական ենթալաբորատորիայի նորամուտի հաշվետվություն-լուսաբանում

Ապրիլի 5-ին Ոսկեգործական լաբորատորիան համալրվեց նոր 3D ենթալաբորատորիայով, որը բաղկացած է նախագծային հատվածից և գործնական լաբորատորիայից: Նախագծային հատվածը բաղկացած է 4 համակարգչային համալիրից, որը համակցված է պրոյեկտորի հետ: Դա թույլ է տալիս մոնիտորի ինֆորմացիան մեծ չափսով պրոեկտել SMART գրատախտակի վրա, որը իր հերթին ստեղծում է հնարավորություն ավելի արդյունավետ անցկացնել դասապրոցեսը: Անմիջապես հարևանությամբ շահագործվեց փոշեպաշտպանված և տեսանելի արտաքին դիտորդի համար ենթալաբորատորիան: Այնտեղ միառժամանակ գործում էին երեք տարբեր 3D տպիչներ, որոնք տալիս են հնարավորություն նախագծային հատվածում սովորողների կողմից ստեղծված էլեկտրոնային ծավալային օբյեկտներին դառնալ ֆիզիկական:

Այս ենթալաբորատորիայի առկայությունը հնարավորություն կտա Ոսկեգործական լաբորատորիային ոչ միայն որպես «ընտրության առարկա» ավելի ժամանակակից ծառայություններ մատուցել, այլ նաև լրացուցիչ կրթության զարգացման բնագավառում ներգրավել առայժմ ոչ սեբաստացի համակազմին, որի արդյունքում ձևավորված ֆինանսական միջոցները կնպաստեն Ոսկեգործական լաբորատորիային հնարավորինս ինքնուրույն զարգացմանը:

Նորամուտի միջոցառմանը հրավիրված էին Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը Հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանի գլխավորությամբ և ասպիրանտուրայի իմ համակուրսեցիները՝ ընդհանուրը 15 հոգուց բաղկացած , կրթահամալիրի գործընկերները, աշխատակիցները, դասավանդողները, ծնողները, սովորողները, անձնական ընկերային շրջապատից հետաքրքրված մարդիկ:

Շարունակել կարդալ “3D ոսկեգործական ենթալաբորատորիայի նորամուտի հաշվետվություն-լուսաբանում”

Մարտ ամսվա հաշվետվություն

3D լաբորատորիայի նախագիծը իրագործման ընթացքի մեջ է: Բացի անհրաժեշտ օժանդակ գույքի պատրաստման համապատասխան պայմանների ձևավորման նպատակի հետապնդում ենք նաև հետևյալ նպատակը՝ ստեղծել ամենահարմարավետ և անվտանգ պայմաններ սովորողների արդյունավետ ուսուցման համար: Դրա համար արդեն ձևավորված ենթալաբորատորիայում կատարվում են տարբեր բնույթի թեստավորման և այլ փորձարարական աշխատանքներ:

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”

Ճեպընթաց դաս կամ «ստուգողական» աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրապետության այն կրթօջախներից է, որը կարողանում է ստեղծել իր սովորողների և ուսուցիչների համար աննախադեպ զարգացման պայմաններ: Ունենալով կյանքի բազմապիսի փորձ և հմտություններ, ինչպես նաև աշխատանքային փորձ (սկսած 19 տարեկանից)`որպես մանկավարժ «վառ» զարգացում ապրեցի հենց այս կրթահամալիրում:

Կրթահամալիրը որպես հեղինակային դպրոց ստեղծում է հնարավոր բոլոր հարմարավետ պայմանները մանկավարժի ինքնադրսևորման, ինքնազարգազման համար: Եվ այն մանկավարժը, ով մոտիվացված է, նորարար, լիարժեք հնարավորություն ունի ինքնարտահայտվելու և արդյունքում ունենալու իր երազած հեղինակային դպրոցը: Իհարկե, կարևոր նախապայմաններ կան, դրանք են ներքին կորպորատիվ էթիկայի և կարգուձևի խորը հասկացությունը և համառ նպատակասլացությունը:

Շարունակել կարդալ “Ճեպընթաց դաս կամ «ստուգողական» աշխատանք”

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցում շարունակվում են շուրջտարյա, ընթացիկ նախագծերի իրագործումը: Տարբեր դպրոցներից հաճախող սովորողները տեղեկանալով լաբորատորիայի նոր նախագծերի վերաբերյալ, նոր ոգեշնչմամբ են մոտենում ուսումնական գործունեությանը: Խոսքը գնում է ժամանակակից 3D ենթալաբորատորիայի ապագա գործարկման մասին: Կարևոր է նշեմ, որ որակական դրական փոփոխություններ եմ զգում սովորողների մոտեցումների մեջ: Հավանաբար նաև իր դրական դերն է խաղացել ուսուցչի որակավորման հավաստիացումը: Խոսքը գնում է Հայաստանի վարպետ մրցույթի մրցանակի ներկայության մասին արվեստանոցում: Եվ մյուս մասով բացատրություններ է տրվում, կատարվում նախապատրաստական տեսական աշխատանքներ այս տարվա կարևոր հաջորդ նախագծի «ՄետաԳոլդ»-ի շրջանակներում:

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա հաշվետվություն”

Կամավոր ատեստավորման հայտարարություն-հրավերք

Հարգելի գործընկերներ, սովորողներ, սովորողների ծնողներ սիրով հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվելու իմ կողմից իրագործված մանկավարժության և 2019թ.-ից գործող Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցի ձեռքբերումների հանրային ներկայացմանը:

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին, ժամը 14։30, ավագ դպրոցի ընթերցասրահում։

Փաթեթ

Կանխավ շնորհակալ եմ՝

Վարպետ Դավիթ

Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորում


Դասավանդողի դրույքաչափի բարձրացման կարգ

Կամավոր ատեստավորման բովանդակությունը

Հանրայնացմանը ներկայացվող պահանջներ

Ուսումնական բլոգ

Սահիկաշար

1․ Մշակումներ

  • Ուսումնական պլան

Դասացուցակ, անհատական աշխատաժամանակ

  • Սովորողի ընտրությամբ գործունեության ծրագիր

Քոլեջի ուսանողների առարկայան դասավանդման չափորոշիչներին համապատասխան արդեն գոյություն ունեն ձևակերպված մոդուլներ: Հեղինակային ծրագրի առանձնահատկությունները հաշվի առնելով  մոդուլները մեծամասամբ իրենց տեղը գտան ծրագրի դասավանդման մեթոդաբանության մեջ: Այսպիսով միջին մասնագիտական կրթության համար նախատեսված պետական ձևաչափը հաշվի է առնված և մասամբ օգտագործվում է կրտսերից-միջին-ավագ դպրոցների արհեստագործական, տեխնոլոգիական ուսուցման հեղինակային մեթոդում:

2022-2023 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

«Ոսկեգործություն» ընտրության առարկան իրենից ներկայացնում է մշակութային, արհեստագործական կամ արվեստի և արհեստի սիմբիոզ դասավանդման նոր տեսակ, որը դառնում է կիրառական հանրակրթության մեջ`  նոր, փորձարարական, մանկավարժական, հեղինակային մեթոդի օգնությամբ: 

 Ոսկեգործական լաբորատորիան ստեղծվել է 2019թ.-ին և շարունակում է իր զարգացումները մինչ օրս: 4 տարվա ընթացքում Ոսկեգործական լաբորատորիան իմ նախաձեռնությամբ հիմնել է բացի բուն ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայից ևս 2 ենթալաբորատորիա՝ Ձուլագործական-պիրոքիմիական ենթալաբորատորիա և մետաղագործական-գեղարվեստական դարբնագործության ենթլաբորատորիա:

2022-ի սեպտեմբերին ընդունվեցի ՀՊՄՀ այն նպատակով, որպեսզի ձևավորված մեթոդի վերաբերյալ կատարել գիտահետազոտական աշխատանք, պաշտպանելով դիսերտացիա մանկավարժության ամբիոնով նախնական հետևյալ թեմայով՝

«Դեկորատիվ կիրառական արվեստի դասավանդման նախամասնագիտական ուղղորդման, մասնագիտական կողմնորոշման մեր այլընտրանքային, մանկավարժական  փորձը կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողների հետ, հանրակրթությանը ինտեգրման փորձառությունը, խնդիրները և լուծումների ձևավորված տարբերակները»

2․Կազմակերպում

  • Ճամփորդություն

Գյումրի, Ճամփորդության ամփոփում

Ուղևորություն դեպի Արատես

Վաղաշեն ճամփորդություն

  • Ճամբար

«Ոսկե Արտավան» նախագիծ-ճամբար

«Ոսկե Սևան» ճամբարի ամփոփում

«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ամփոփում

Ոսկեգործական ճամբարի շաբաթվա ամփոփում

Ոսկեգործական ճամբար

  • Ցուցահանդես

9-րդ դասարանցիների ցուցադրություն, «Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն»

Ցուցադրություն Artասահմանում

Հոդված ամփոփում։ «Ոսկեձեռիկ» ոսկեգործական ցուցահանդես

  • Փառատոն

«Պողպատի վերածնունդ» փառատոնային նախագծի ամփոփում

Աշխատանք Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ

«Սասնա ծռեր» փառատոնային շաբաթվա եզրափակում

Ոսկեգործական լաբորատորիան որպես մասնակից «Սասնա ծռեր» փառատոնին

Սասնա Ծռեր Ստեղծագործական հավաք

  • Հանդիպում

Մետաղագործական արվեստանոցի անակնկալ հյուրը մետաղագործ, զինագործ, սվինագործ Արշակ Մանոյան

  • Ֆլեշմոբ

 «Պողպատի ջարդ» ֆլեշմոբ 

Ֆլեշմոբ #Հակաթագավարակ օր VII

Ֆլեշմոբ #Հակաթագավարակ օր VI

Ֆլեշմոբ #Հակաթագավարակ օր V

#Հակաթագավարակ օր IV Ֆլեշմոբը շարունակվում է

Ֆլեշմոբ #հակաթագավարակ օր III

Ֆլեշմոբ #հակաթագավարակ օր II

Ֆլեշմոբ #հակաթագավարակ օր I

  • Մրցաշար

Անվանական մրցանակներ 2022, նոյեմբեր, «Մուտք մանկավարժություն»

  • Ոսկեգործական լաբորատորիայի ենթալաբորատորիաների զարգացում

Ոսկեգործական դիզայնի 3D մոդելավորման ենթալաբորատորիայի կազմակերպում

Ցուցահարթակի ստեղծում

Ձուլագործական լաբորատորիան գործի մեջ

«ՌԵԻՆԿԱՌՆԱՑԻԱ» կամ Սարքերի-հաստոցների վերականգնում

Դարբնոց-արվեստանոցի նորամուտ

  • Ոսկեգործական լաբորատորիայի զարգացումը ըստ ամիսների

Հունվար ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր

Նոյեմբեր, հաշվետվություն

Սեպտեմբեր, Հոկտեմբեր հաշվետվություններ

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամվսա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա իրագործվող աշխատանքների հաշվետվություն

Դեկտեմբեր

Հունիս

Հաշվի առնելով WordPress-ի տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով կորցված նյութերը և պատերազի շրջանում իմ բացակայությունը հաշվետվություններից պահպանվել են միայն վերը նշվածները:

3․ Իրականացված նախագծեր

  • Հեղինակային

Սեպտեմբեր, Հոկտեմբեր: «Ռեստավրացիա» նախագիծ ՄՍԿՀ-ի «Զարդակիրառական արվեստ»-ի բաժնի ուսանողների հետ

9-րդ դասարանցիների նախամասնագիտական կողմնորոշման նախագիծ

Հոկտեմբեր ամսվա իրագործվող աշխատանքների հաշվետվություն

Սարգահատում-հղկում

Ոսկեգործական լաբորատորիաների զբաղվածությունը և առօրյան

Նախագիծ՝ «Մետամորֆոզ-Վերափոխում»

  • Համագործակցային, այդ թվում՝ կրթահամալիրից դուրս

«Բաց դաս», «Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում» նախագծերի ամփոփում

Նախագիծ՝ «Գագարին տեխնոլոջի»

Ըմբշամարտի Մեդալ Եզրափակիչ փուլ

2019թ.-ի բլոգում գտնվող հոդվածների մեծ մասը վնասված է wordpress-ի տեխնիկական խնդիրների պատճառով:

4․ Մանկավարժական-մեթոդական աշխատանք

  • Հոդված

Էքսպես դաս կամ «ստուգողական» աշխատանք

Անվանական մրցանակներ 2022․ «Մուտք մանկավարժություն»

5․ Վերապատրաստումներ

  • Որպես վերապատրաստող 

    2019թ.-ից մենթորական աշխատանքներ են տարվել Լևոն Հարությունյանի և Արմինե Ավետիսյանի հետ, որի արդյունքում այս պահի դրությամբ Արմինեն հանդիսանում է Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ: Ինչպես նաև մենթորական աշխատանքներ են տարվում քոլեջի ուսանող Կարեն Մարգարյանի հետ: Նա ուսուցանելու է «Սովորող-Սովորեցնող» համատեքստում:

  • Որպես վերապատրաստվող

Ուսում ՀՊՄՀ-ում որպես ասպիրանտ

Ստացել եմ ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհվող «Ժողովրդական վարպետ» կոչումը կիսաթանկարժեք և թանկարժեք քարերի և մետաղների գեղարվեստական մշակման բնագավառում:

Ինքնակրթություն

«Հայաստանի վարպետ» համահայկական հեռուստանախագծի հաղթանակ

Սեբաստացի ոսկեգործները Արմենիա TV-ի եթերում

Ոսկեգործական դիզայնի 3D մոդելավորման ենթալաբորատորիայի կազմակերպում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ոսկեգործության արվեստանոց-լաբորատորիան «Սովորող-սովորեցնող» նախագծով առաջարկում է լրացուցիչ կրթության պարապմունքներ հետևյալ ուղղություններով՝

  • Ոսկերչական 3D ծրագրերի ուսուցում՝ Rhinoceroz, Matrix, Z-Brush (Ռինոցեռոզ, Մատրիքս, Զէթ-Բռաշ):
  • Նորագույն ոչ մթնոլորտային 3D տպիչի և առընթեր սարքերի սպասարկում՝ Phrozen 8K (Փրոզեն) տպիչ, գերձայնային լվացման, գերլուսային կայունացման սարք, գերձայնային կտրող սարք, Solidskape (Սոլիդսկեյպ) տպիչ, Roland (Ռոլանդ) պրեցեզիոն 5 առանցքանի ԹԾԿ ֆրեզերային սարք:

Նպատակները՝

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների, ուսանողների և սեբաստացի հետաքրքրված անձանց հասանելի դարձնել ժամանակակից ոսկեգործական թվային տեխնոլոգիաները
  • Առաջարկել լրացուցիչ կրթության վճարովի տարբերակ ոչ սեբաստացի համակազմի համար
  • Ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայի գործիքակազմը համալրել ավելի ժամանակակից մասնագիտական միջոցներով

Արդյունքը՝

  • ՄՍԿՀ-ի սովորողներին և ուսանողներին ուսուցանել մասնագիտական գիտելիքներ, որոնք կհեշտացնեն ապագա աշխատատեղավորման խնդիրները: Նման գիտելիքների առկայությունը տարատարիք սեբաստացիներին հնարավորություն կտա աշխատել նաև հեռավար: Լավագույններին կերաշխավորվի բարձր վճարվող աշխատանք:
  • Վճարովի ուսուցման արդյունքում ձևավորված գումարը կհամալրի կրթահամալիրի բյուջեն՝ մասնավորապես ոսկեգործական լաբորատորիայի կենսագործունեության համար անհրաժեշտ ծախսերը:
  • Ժամանակակից գործիքասարքավորումը թույլ կտա բարձր պահել լաբորատորիայի հեղինակությունը մասնագիտական դաշտում և ավելի մրցունակ կդարձնի ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայի ծառայությունները, որպես «ընտրության առարկա» սովորողի համար համատեքստում:

Ուսուցանող ուսուցիչներ՝

  • Դասընթացների համակարգող, ոսկեգործության ուսուցիչ, ԵՊՄՀ-ի ասպիրանտ՝ Դավիթ Պետրոսյան
  • ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Կարեն Մարգարյան
  • ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Կարեն Գաբրիելյան

Պարապմունքների օրացույցը, ժամանակացույցը՝

  • Ընդհանուր տևողություն՝ 2-3 ամիս, կախված զարգացումից
  • Մեկ ամսում 12 պարապմունք, մեկ ժամ տևողությամբ
  • Երկուշաբթի, Չորեքշաբթի, Շաբաթ 15:00-ից 16:00

Դասընթացին մասնակցելու վճարման կարգ՝

Նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ՝

Վայրը՝ հասցե՝ Րաֆֆի 69/1

Կլոր սեղան

 Բաց դասերին այցելած և չայցելած ծնողների համար ստեղծվում է քննարկման և վերլուծության հարթակ ոսկեգործական դպրոցի խնդիրների և ձեռքբերումների արծածման համար:

Բովանդակություն

  1. Բաց դասերին այցելած ծնողների կարծիքների քննարկում, փոխադարձ վերլուծություն:
  2. Ուսումնական բլոգի պրեզենտացիա:
  3. Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվության մասնակցության հրավերք ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Նպատակներ

  1. 4 տարվա պատմություն ունեցող, աննախադեպ, մանկական ոսկեգործական դպրոցի ձեռքբերումների լուսաբանում:
  2. «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների անհատական ստեղծագործությունների ցուցադրություն, առաջխաղացում, խթանում:

Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողների թիմի նախաձեռնություն` կապված Սեբաստացու օրերին մասնակցության հետ

Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրությամբ դասարանը ցանկություն հայտնեց չորեքշաբթի օրվա իրենց դասը շարունակել` մնալով լաբորատորիայում ստեղծագործել և աշխատել, իրենց անհատական նախագծերը հասցնել ավարտին մոտ վիճակի` նվիրելով մխիթար Սեբաստացի կրթահամալիրին` Սեբաստացու օրերի հետ կապված։

Կից ներկայացնում եմ թիմի ակտիվիստների անվանական ցուցակը։

  1. Մարիամ Ներսեսյան
  2. Նատալի Ղալեչյան
  3. Էլինա Հովսեփյան
  4. Մարիամ Սահակյան
  5. Լիա Հովհաննիսյան
  6. Վիկտորիյա Առուստամյան
Շարունակել կարդալ “Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողների թիմի նախաձեռնություն` կապված Սեբաստացու օրերին մասնակցության հետ”

Օգոստոսի 30-ին ոսկեգործական լաբորատորիաների դռները բաց են

Ուսումնական տարվա հենց սկզբում, որպես ոսկեգործական լաբորատորիաների աշխատանքների ցուցադրություն ներկայացնում ենք «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողների, նախորդ ուսումնական տարվա աշխատանքները: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին, մասնավորապես՝ 9-րդ դասարանցիներին ծանոթանալու ոսկեգործական լաբորատորիաներին: Գտնվելով մեկուսացման մեջ՝ պայքարելով քովիդի դեմ, փորձում եմ աշխատել հեռավար: Ինձ օգնում են Լևոն Հարությունյանը և Արմինե Ավետիսյանը: Իրենք պատարստ են սիրով ներկայացնել մեր բոլոր ձեռքբերումները և պատասխանել հետաքրքրող հարցերին:

Design a site like this with WordPress.com
Get started