Հարգելի գործընկերներ, սովորողներ, սովորողների ծնողներ սիրով հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվելու իմ կողմից իրագործված մանկավարժության և 2019թ.-ից գործող Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցի ձեռքբերումների հանրային ներկայացմանը:
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին, ժամը 14։30, ավագ դպրոցի ընթերցասրահում։
Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան, Հարավային կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների, քոլեջի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ
Նպատակ՝
ՄՍԿՀ-ի «Ոսկեգործություն» ընտրության սովորողների ստեղծագործական, ոսկեգործական իրերի ցուցադրական և առևտրային հարթակի ստեղծում, կազմակերպում և սպասարկում: ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումների ցուցադրություն, գովազդ մետա տարածքում (Facebook, Instagram): Վաճառքների փորձնական կազմակերպում:
Խնդիրներ՝
Ստեղծել հարթակներ սոց. ցանցերում ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումների հանրայնացման համար:
Ստեղծել հնարավորություն այդ հարթակի միջոցով վաճառքներ իրականացնել:
Նախորդ երկու խնդիրները դրական լուծելուց հետո սովորողի ծնողի համաձայնությամբ և մասնակցությամբ ձեռք բերել մանկական բանկային քարտ, որի վրա կկուտակվեն դասընթացի ընթացքում ձևավորված իրի վաճառքի հետևանքով առաջացած նյութական միջոցները:
Ընթացք՝
Ոսկեգործական լաբորատորիայի սովորողների մասնակցությամբ ստեղծվելու են էջեր` Facebook-ում և Instagram-ում:
Լաբորանտ` Արմինե Ավետիսյանի նախագծի հիման վրա ստեղծված տեսա և վիդեո նյութը օգտագործվելու է հարթակների կայացման համար:
Արդյունք՝
Սովորողների մոտ ամրապնդել վստահությունը իրենց ձեռքբերումների վերաբերյալ ՄՍԿՀ-ի Ոսկեգործական լաբորատորիա արվեստանոցում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների դրամայանացման համար: Նվազագույնը տարատարիք, տարասեռ սովորողը կկարողանա մասնակից լինել հենց իր ուս. վարձի վճարմանը:
Քոլեջի ուսանողների առարկայան դասավանդման չափորոշիչներին համապատասխան արդեն գոյություն ունեն ձևակերպված մոդուլներ: Հեղինակային ծրագրի առանձնահատկությունները հաշվի առնելով մոդուլները մեծամասամբ իրենց տեղը գտան ծրագրի դասավանդման մեթոդաբանության մեջ: Այսպիսով միջին մասնագիտական կրթության համար նախատեսված պետական ձևաչափը հաշվի է առնված և մասամբ օգտագործվում է կրտսերից-միջին-ավագ դպրոցների արհեստագործական, տեխնոլոգիական ուսուցման հեղինակային մեթոդում:
«Ոսկեգործություն» ընտրության առարկան իրենից ներկայացնում է մշակութային, արհեստագործական կամ արվեստի և արհեստի սիմբիոզ դասավանդման նոր տեսակ, որը դառնում է կիրառական հանրակրթության մեջ` նոր, փորձարարական, մանկավարժական, հեղինակային մեթոդի օգնությամբ:
Ոսկեգործական լաբորատորիան ստեղծվել է 2019թ.-ին և շարունակում է իր զարգացումները մինչ օրս: 4 տարվա ընթացքում Ոսկեգործական լաբորատորիան իմ նախաձեռնությամբ հիմնել է բացի բուն ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայից ևս 2 ենթալաբորատորիա՝ Ձուլագործական-պիրոքիմիական ենթալաբորատորիա և մետաղագործական-գեղարվեստական դարբնագործության ենթլաբորատորիա:
2022-ի սեպտեմբերին ընդունվեցի ՀՊՄՀ այն նպատակով, որպեսզի ձևավորված մեթոդի վերաբերյալ կատարել գիտահետազոտական աշխատանք, պաշտպանելով դիսերտացիա մանկավարժության ամբիոնով նախնական հետևյալ թեմայով՝
«Դեկորատիվ կիրառական արվեստի դասավանդման նախամասնագիտական ուղղորդման, մասնագիտական կողմնորոշման մեր այլընտրանքային, մանկավարժական փորձը կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողների հետ, հանրակրթությանը ինտեգրման փորձառությունը, խնդիրները և լուծումների ձևավորված տարբերակները»
Հաշվի առնելով WordPress-ի տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով կորցված նյութերը և պատերազի շրջանում իմ բացակայությունը հաշվետվություններից պահպանվել են միայն վերը նշվածները:
2019թ.-ից մենթորական աշխատանքներ են տարվել Լևոն Հարությունյանի և Արմինե Ավետիսյանի հետ, որի արդյունքում այս պահի դրությամբ Արմինեն հանդիսանում է Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ: Ինչպես նաև մենթորական աշխատանքներ են տարվում քոլեջի ուսանող Կարեն Մարգարյանի հետ: Նա ուսուցանելու է «Սովորող-Սովորեցնող» համատեքստում:
Որպես վերապատրաստվող
Ուսում ՀՊՄՀ-ում որպես ասպիրանտ
Ստացել եմ ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհվող «Ժողովրդական վարպետ» կոչումը կիսաթանկարժեք և թանկարժեք քարերի և մետաղների գեղարվեստական մշակման բնագավառում:
Կրթահամալիրում կային սովոորղներ, ովքեր դեռ տեղյակ չէին Ոսկեգործական լաբորատորիայի հագեցվածության և իրենց համար հետաքրքրաշարժ լինելու վերաբերյալ: Հունվարյան ճամբարի ժամանակ դասացուցակին համապատասխան այցելող բոլոր խմբերին մանրակրկիտ ներկայացվեց նախագծային-տեխնոլոգիական, գեղարվեստական դարբնոցային-մետաղագործական, ձուլագործական արվեստանոց-ենթալաբորատորիաները: Հնարավորինս մատչելի ներկայացվեց արվեստանոցների ձեռքբերումները, տեխնոլոգիական հնարավորությունները, ուսումնաարտադրական նախագծերը:
Կարևոր դեր խաղաց թե մասնագիտական ոսկեգործական ձեռքբերումների առումով, թե մանկավարժական առումով «Հայաստանի վարպետ» մրցույթի հաղթանակի հետևանքով արվեստանոցի գլխավոր սյունի վրա տեղադրված մրցույթը հաղթողի մրցանակը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ոսկեգործության արվեստանոց-լաբորատորիան «Սովորող-սովորեցնող» նախագծով առաջարկում է լրացուցիչ կրթության պարապմունքներ հետևյալ ուղղություններով՝
Ոսկերչական 3D ծրագրերի ուսուցում՝ Rhinoceroz, Matrix, Z-Brush (Ռինոցեռոզ, Մատրիքս, Զէթ-Բռաշ):
Նորագույն ոչ մթնոլորտային 3D տպիչի և առընթեր սարքերի սպասարկում՝ Phrozen 8K (Փրոզեն) տպիչ, գերձայնային լվացման, գերլուսային կայունացման սարք, գերձայնային կտրող սարք, Solidskape (Սոլիդսկեյպ) տպիչ, Roland (Ռոլանդ) պրեցեզիոն 5 առանցքանի ԹԾԿ ֆրեզերային սարք:
Նպատակները՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների, ուսանողների և սեբաստացի հետաքրքրված անձանց հասանելի դարձնել ժամանակակից ոսկեգործական թվային տեխնոլոգիաները
Առաջարկել լրացուցիչ կրթության վճարովի տարբերակ ոչ սեբաստացի համակազմի համար
Ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայի գործիքակազմը համալրել ավելի ժամանակակից մասնագիտական միջոցներով
Արդյունքը՝
ՄՍԿՀ-ի սովորողներին և ուսանողներին ուսուցանել մասնագիտական գիտելիքներ, որոնք կհեշտացնեն ապագա աշխատատեղավորման խնդիրները: Նման գիտելիքների առկայությունը տարատարիք սեբաստացիներին հնարավորություն կտա աշխատել նաև հեռավար: Լավագույններին կերաշխավորվի բարձր վճարվող աշխատանք:
Վճարովի ուսուցման արդյունքում ձևավորված գումարը կհամալրի կրթահամալիրի բյուջեն՝ մասնավորապես ոսկեգործական լաբորատորիայի կենսագործունեության համար անհրաժեշտ ծախսերը:
Ժամանակակից գործիքասարքավորումը թույլ կտա բարձր պահել լաբորատորիայի հեղինակությունը մասնագիտական դաշտում և ավելի մրցունակ կդարձնի ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայի ծառայությունները, որպես «ընտրության առարկա» սովորողի համար համատեքստում:
Ուսուցանող ուսուցիչներ՝
Դասընթացների համակարգող, ոսկեգործության ուսուցիչ, ԵՊՄՀ-ի ասպիրանտ՝ Դավիթ Պետրոսյան
ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Կարեն Մարգարյան
ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Կարեն Գաբրիելյան
Պարապմունքների օրացույցը, ժամանակացույցը՝
Ընդհանուր տևողություն՝ 2-3 ամիս, կախված զարգացումից
Նպատակ՝ ՄՍԿՀ-ի հեղինակային դպրոցի գովազդ, ոսկեգործական լաբորատորիայի գովազդ
Ընթացք՝
Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա «Հայաստանի Վարպետ» մրցույթի եզրափակիչ փուլի նկարահանումը
Համահայաստանյան մրցույթի հաղթանակած վարպետները կստանան իրենց մրցանակաները
«Զարդագործ» անվանակարգում հաղթանակած «Հայաստանի վարպետ» Դավիթ Պետրոսյանի մրցանակը կտեղափոխվի ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիա(ինչպես և ասվել էր թողարկման ժամանակ), որտեղ արդեն մրցանակի համար ստեղծվել է հարթակ։
Նպատակ՝ Գագարին նախագծի համատեքստում գյուղական դպրոցներում Բլեյանի հեղինակային դպրոցի տեխնոլոգիական, ուսումնա-արտադրական դասավանդման փորձառության և լաբորատորիաների կազմակերպման փորձի ներդրում, դասավանդող ուսուցչական անձնակազմի մասնագիտական վերապատրաստում տեղերում:
Խնդիրներ՝
Պիլոտային նախագծի իրագործում Դդմաշենի դպրոցի տեխնոլոգիա առարկայի դասարաններում
Տեղաբնակ, համապատասխան մասնագիտացում ունեցող վարպետ-ուսուցչական կազմի վերապատրաստում
Դդմաշենի դպրոցի տեխնոլոգիա առարկայի արհեստանոց-արվեստանոցներում հաջողված պիլոտային նախագծի լուսաբանում և տարածում Գագարին նախագծի մյուս գյուղական դպրոցներում
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Բլեյանի հեղինակային» դպրոցի փորձառության ցանցային տարածում
Ընթացք՝
Նախագծային խմբի ուղևորություն գիշերակացով(խմբի անդամների, քանակի և ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի ուշ)
Նախագծային խմբի կողմից ուսումնասիրություն, պլանավորում, նախագծի ձևակերպված տարբերակի ներկայացում
Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան, Հարավային կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների, քոլեջի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ
Նպատակ՝ Հայաստանի վարպետ մրցանակի դափնեկիր «Մետամորֆոզ-Վերափոխում» ոսկեգործական կոմպոզիցիայի՝ մատանու, բովանդակային շարունակություն, հավաքածուի ստեղծում:
Խնդիրներ՝
Հետազոտական, ուսումնասիրական աշխատանքներ հայկական ծիսական զարդանախշերին վերաբերվող
Տարբեր ոսկեգործական, նաև 3D տեխնոլոգիաների համադրություն ձեռքի աշխատանքի հետ
Ստեղծվելիք հավաքուծուի ներկրթահամալիրային և արտագնա ցուցադրության, ցուցահանդեսի կազմակերպում
Դրամայնացման փորձառության ձևավորում
Ընթացք՝
Սովորողների կողմից կստեղծվեն համապատասխան դիզայնով և բովանդակությամբ ոսկեգործական իրեր իրենց ուսումնական մոդուլների ուսումնասիրության և փորձի ձեռքբերման հետևանքով:
Արդյունք՝
Արդյունքում սովորողների և ուսանողների կողմից պատրաստված հայկական բնութագիր ունեցող կոմպոզիցիաները կդառնան կիրառական արվեստի տարածման և դրա արդյունքների հնարավոր դրամայնացման օրինակ:
Բոլոր դպրոցներից հաճախող սովորողները հիմնականում թևակոխել են 3-րդ մոդելավորման փուլը: Սկսել են առաջանալ նոր առարկայան հարցեր և խնդիրներ: Մասնավորապես տարբեր տեխնոլոգիաների համադրության, տարբեր նյութերի օգտագործման և ոչ ավանդական ոսկեգործական նյութերի կիրառման վերաբերյալ:
2019թ.-ից դասավանդում եմ ՄՍԿՀ-ում որպես «Ոսկեգործության» ուսուցիչ: ՄՍԿՀ-ի այս տարվա պատվավոր մրցանակաբաշխության ժամանակ արժանացա մրցանակի «Մուտք մանկավարժություն» անվանակարգում: Շնորհակալություն գնահատման համար:
Ոսկեգործական լաբորատորիայում շարունակվում է շուրջտարյա «Կինդեռ» հավաքածու նախագծի աշխատանքները: Սովորողները իրենց անհատական նախագծերը արդեն վերածում են ծավալային մոդելների և պատրաստվում են մուտք գործել 4-րդ մետաղագործական փուլ: ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստի» բաժնի ուսանողները ավելի կրտսերների համար հանդիսանում են սովորեցնող-սովորող: