«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ամփոփում

«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ծրագրին համապատասխան բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներից «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողները, ովքեր ցանկություն հայտնեցին մասնակցել ոսկեգործական ճամբարին, կատարեցին էսքիզներ, որոնց խմբային արդյունքի հիման վրա ընտրվեց ծիսական հարսանիքին նվերը պարգևելու համար ամենահաջողված տարբերակը:

Այնուհետև էսքիզների վերլուծման արդյունքում ստեղծվեց վերջնական էսքիզը, որը իր մեջ պարունակում է հարսնացույի և փեսացույի համար ավանդական, հայկական զարդանախշերով ձևավորված առանձին երկու կախազարդ, որոնք կարող են միանալ միմյանց՝ խորհրդանշելով իրենց նորաստեղծ ընտանիքի խորհուրդը:

Շարունակել կարդալ “«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ամփոփում”

Արվեստի փառատոն, նախագիծ «Պողպատի վերածնունդ», #IRONRENAISSANCE (#ԱՅՌՈՆՌԵՆԵՍԱՆՍ)

«Արվեստի փառատոն»-ի համատեքստում ոսկեգործական լաբորատորիաների կողմից՝ մասնավորապես մետաղագործական լաբորիատորիան ներկայացնելու է ժամանակակից քանդակի նմուշներ: Կախված մասնակիցների ստեղծագործական մտքի թռիչքից իրագործվելու են ոչ պիտանի երկաթյա ջարդոնից, կտորներից զոդված և հատուկ մշակում անցած պողպատյա քանդակներ:

Շարունակել կարդալ “Արվեստի փառատոն, նախագիծ «Պողպատի վերածնունդ», #IRONRENAISSANCE (#ԱՅՌՈՆՌԵՆԵՍԱՆՍ)”

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա ընթացքում իրագործվեցին «Բաց դաս», «Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում», «Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն» նախագծերը:

«Բաց դաս» նախագծի շրջանակներում ոսկեգործական լաբորատորիաներ եկան Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցներից «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների ծնողները, ըստ իրենց դասաժամերի:

Ծնողները մասնակցեցին դասապրոցեսին, ծանոթացան լաբորատորիաների գործառույթների հետ և իրենք իսկ իրենց երեխաների աշխատանքները լուսաբանեցին համացանցում:

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա հաշվետվություն”

Ճամբարային նախագիծ «Քավորի նվերը»՝ հարսանիքի նախապատրաստում

Անվանումը` «Քավորի նվերը»

Նպատակը՝ «Քավորի նվերը» ճամբարային նախագծի ընթացքում սովորողները պատրաստելու են ազգային, մշակութային մոտիվներ ունեցող կանացի և տղամարդու կախազարդեր:

Սովորողները մշակելու են կախազարդերի դիզայնը, այնուհետև տարբեր դպրոցների սովորողների կողմից ստեղծված էսքիզներից կպատրաստվեն ծավալային մոդելներ, որոնցից հասկանալի կդառնա թե որոնք են իրագործվելու արծաթից:

Աշխատանքները կբաշխվեն տարբեր դպրոցների սովորողների միջև և միարժամանակ ավարտի կհասցնեն ամսի 17-ին, որպեսզի «Քավորի նվերը» ընծայվի նորապսակներին հարսանիքի ծեսի ժամանակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ոսկեգործության լաբորատորիաների կողմից:

Շարունակել կարդալ “Ճամբարային նախագիծ «Քավորի նվերը»՝ հարսանիքի նախապատրաստում”

Մայիսյան հավաքի նախագծերից «Բաց դաս»-ի օրացույց: Երկրորդ շաբաթ:

Բաց դաս

Բոլոր դպրոցների տնօրեններին և համապատասխան դասարանների կազմակերպիչներին «Բաց դաս»-ի կազմակերպման, ծնողների ներկայության ապահովման և դասի բովանդակության վերաբերյալ հղվել են նամակներ: Դրա արդյունքում «Ոսկեգործություն» ընտրության առարկայի հաստատված դասացուցակին համապատասխան ստեղծվել է սույն օրացույցը: Այն դպրոցները, որոնք դեռ օրացույցում ներկայացված չեն, կհամալրվեն ընթացքում:

  1. Հարավային դպրոց — մայիսի 10, ժամը՝ 9:30 — 10:30
  2. Արևելյան դպրոց — մայիսի 11, ժամը՝ 10:00 — 11:00
  3. Արևմտյան դպրոց — մայիսի 12, ժամը՝ 13:00 — 14:00
  4. Հյուսիսային դպրոց — մայիսի 13, ժամը՝ 13:00 — 14:00
  5. Միջին դպրոց
  6. Ավագ դպրոց

Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն

Շարունակել կարդալ “Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն”

Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի խնամակալության տակ գտնվող, ծնողազուրկ և բազմապիսի աջակցության կարիք ունեցող երեխաների 10 հոգանոց խմբի այցելության կազմակերպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Ամսաթիվը՝ մայիսի 24-ին, 26, 27

Ժամը՝ 15:00 – 18:00

Շարունակել կարդալ “Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում”

Կլոր սեղան

 Բաց դասերին այցելած և չայցելած ծնողների համար ստեղծվում է քննարկման և վերլուծության հարթակ ոսկեգործական դպրոցի խնդիրների և ձեռքբերումների արծածման համար:

Բովանդակություն

  1. Բաց դասերին այցելած ծնողների կարծիքների քննարկում, փոխադարձ վերլուծություն:
  2. Ուսումնական բլոգի պրեզենտացիա:
  3. Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվության մասնակցության հրավերք ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Նպատակներ

  1. 4 տարվա պատմություն ունեցող, աննախադեպ, մանկական ոսկեգործական դպրոցի ձեռքբերումների լուսաբանում:
  2. «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների անհատական ստեղծագործությունների ցուցադրություն, առաջխաղացում, խթանում:

Ոսկեգործության ընտրությամբ գործունեություն, «Բաց դաս»

  Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողների ծնողներին և այլ հետաքրքրվողներին  հրավիրում ենք մասնակցելու ըստ իրենց դասացուցակի տեղի ունեցող բաց դասերին: Բաց դասերը կիրականանան մայիսի 9-ից 15-ը ընկած շաբաթում: Այժմ իրականացվում է ուղիղ կորդինացումը ըստ գրաֆիկի  դպրոցների կազմակերպիչների հետ:

Բովանդակություն

  1. Բաց դասին ներկա ծնողները կուսումնասիրեն և մասնակից կդառնան իրերի ստեղծման և պատրաստման գործընթացին:
  2. Կդիտեն իրենց իսկ երեխաների ուսումնական առօրյան:
  3. Կծանոթանան ոսկեգործական դպրոցի ձեռքբերումներին: Կդիտեն ՄՍԿՀ-ի մյուս դպրոցների պատանի ոսկեգործների աշխատանքները լաբորատորիայի ցուցասրահում:

Նպատակներ

  1. Թափանցիկ դարձնել ոսկեգործական դպրոցի սովորողների առօրյան և ուսումնական մոտեցումները:
  2. Մասնակից դարձնել տարատարբեր ուղություններով ծնողներին և ընտանիքներին լաբորատորիայի գործընթացներին և կյանքին:
  3. Տեղեկացնել և հրավիրել «Artասահման»-ում մայիսի 2-րդ կամ 3-րդ շաբաթներում տեղի ունենալիք համագումար քննարկում-կլոր սեղանի վերաբերյալ:

Մասնակիցներ՝

Դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողներ և սովորողների ծնողներ, հետաքրքրված անձիք:

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակում են իրագործվել սովորողների անհատական նախագծերը: Սովորողների մեծ մասը անցել են արդեն 4-րդ մետաղագործական փուլ: Ապրիլ ամսա ընթացքում սովորողները մասնակցեցին իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքները արդեն հասցրել են սարգատել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:

Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա հաշվետվություն”

Աշխատաժամանակ մարտի 28 — ապրիլի 1

Դասաժամերից ազատ աշխատաժամանակը ծախսվում է՝

  1. Լաբորատորիաների մերձակա կանաչապատ տարածքի խնամքի և բարեկարգման համար
  2. Բազմապիսի և բազմաքանակ գործիքասարքավորումների ընթացիկ սպասարկման, մաքրման և պատրաստման համար
  3. Լաբորատորիաների ներսում մաքրման և ախտահանման գործողությունների համար
  4. Նախագծային աշխատանքների նախապատրաստական գործողությունների համար

Ապրիլ ամսվա նախագծեր

Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր աշխատանքը նախատեսված շուրջտարյա ծրագրով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա նախագծեր”

Մարտ ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակում են իրագործվել սովորողների անհատական նախագծերը: Վերջին ցուցադրությունը դրական մանկավարժական ազդեցություն ունեցավ: Դրա հետևանքով առաջացավ միտք: Ստեղծել հենց իսկ արվեստանոցում մշտական ցուցադրական հարթակ՝ գալերեա:

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”

Մանկավարժական գարնանային ճամբար 

Մարտի 21-25

9:00-12:30՝ աշխատանք Ոսկեգործական դպրոցի արտաքին և ներքին տարածքններում

  • Պարտեզապուրակային աշխատանք
  • Միջավայրի խնամք, բարեկարգում
  • Լաբորատորիաների մաքրում

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-14:00՝ աշխատանք լաբորատորիաներում

  • Սովորողների կողմից կատարված աշխատանքների ձուլումներ
  • Մեր կողմից կատարվելու են էլեկտրազոդման աշխատանքներ լաբորատորիայի ներսում անհրաժեշտ մետաղական գույքի պատրաստման համար
  • Ցուցասրահի բարեկարգում
  • Խմբային, անհատական աշխատանքներ
Design a site like this with WordPress.com
Get started